Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 29, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները

Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բեւեռի մամուլի ծառայությունից։

«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բեւեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բեւեռի գրասենյակներում»,-նշում են Բեւեռից։

Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում

Նշենք, որ ԱԺԲ-ից հայտնել են, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բեւեռի գրասենյակներում: Մասնավորապես, խուզարկվել են Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի, Արա Պապյանի, բնակարաններում: Մարզերում եւս խուզարկում են ԱԺԲ-ի աջակիցների տներն եւ գրասենյակները:

 

  • 11:54 / 29 March 2024

Քո կառուցած շենքը խանգարում է ինձ․ Գագիկ Բեգլարյանը սպառնացել է շինընկերության տնօրենին

Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երեւանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն եւ հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4  եւ 5-հարկանի բազմաբնակարան շենքերի կառուցում եւ նշված շինարարության հարեւանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու եւս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տեւական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջեւ ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր եւ ընկերության մյուս համասեփականատիրոջ (որը նույն աղբյուրի համաձայն՝ բնակվում է  Ամերիկայում) հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաեւ իր կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Փաստաթղթեր են ձեւակերպվել քրեական ոստիկանությունում, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագայում քրեական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

 

  • 11:42 / 29 March 2024

Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։

««Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի  հանձնաժողովի «ՀՌՀ» կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»   եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասվում է փոխնախարարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

  • 11:08 / 29 March 2024

Մեծ Պահք․ավագ Ուրբաթ

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային եւ նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, եւ Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից: Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը:

Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց եւ ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, եւ կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24)

  • 10:31 / 29 March 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am