Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 10, 2024

Calendar
June 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« May
July »

Բաղրամյան պողոտան փակ է․ սրբազան շարժումը վճռական փուլ է մտել

Երեւանի Բաղրամյան պողոտան երեկվանից՝ հունիսի 9-ից փակ է: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ սրբազանի գլխավորությամբ գիշերն այստեղ են անցկացրել: Պողոտայում բազմաթիվ վրաններ են տեղադրված:

Ոստիկանները շարունակում են փակ պահել դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում միանալ ու լուծել Հայաստանի ապագայի հարցը։

Շարժման տարածած հայտարարությունում ասվում է. «Սիրելինե՛ր, հաղթանակի համար Սրբազան Հայրն ընդամենը 96 ժամ է խնդրել մեզանից. այդ ժամանակի մի մասն արդեն անցել է։ Երեկ մենք շատ կարեւոր արձանագրումներ ունեցանք։

Արդեն իսկ պարզ է, որ հաղթանակին հասնելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը հաղթահարել ոստիկանական արգելքը։ Մենք կարող ենք դա անել։ Կարող ենք նաեւ այն պատճառով, որ ոստիկանների բացարձակ մեծամասնությունը հոգով ու մտքով մեզ հետ է։

Պարզապես տղաները գերության մեջ են։ Խուլիգաններն ու սուտասաններն են գերել նրանց։ Որոշներին էլ՝ կաշառել։ Պետք է ազատել մեր ոստիկաններին այդ գերությունից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոստիկանական շղթաներն ինքնաբուխ բացվեն ժողովրդի առջեւ եւ ճշմարտությունը հաղթի ստին։

Սիրելի՛ հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը։ Եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը։ Ընդամենը 3 օր եւ մենք կունենանք վերականգնվող, արդար, հզոր, հոգեւոր Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

  • 11:49 / 10 June 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am