Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 16, 2024

Calendar
June 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« May
July »

Չնայած խնդիրները Սյունիքի մարզպետը լուծում է, բայց հարցեր կան՝ որ կառավարությունը պիտի լուծի․ Փաշինյանը Կապանի սահմանամերձ գյուղերում (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի այցելեց Ճակատեն, Սրաշեն, Շիկահող,Ներքին Հանդ սահմանամերձ գյուղեր։ Նրան ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Երկրի ղեկավարի հանդիպումը բնակիչների հետ ջերմ էր։ Նրանք վարչապետին տեղեկացրին, որ չնայած մարզային իշխանությունն ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ելքեր են գտնում ու լուծում խնդիրները, բայց կան հարցեր որոնք պիտի լուծի կառավարությունը։ Բնակիչները Նիկոլ Փաշինյանին ներկայացրին իրենց հուզող առաջնահերթ հարցերը։

«Խաղաղություն պետք է լինի, սահման լինի, անվտանգություն լինի... էս դրախտ է ախր, բայց պետք  է կարողանանք էս դրախտն առաջինը ձեզ համար դրախտ սարքենք, -Շիկահողում բնակիչներին ասաց Փաշինյանը։

Բնակիչները կարեւորեցին  գյուղի առաջնային կարիքը՝ ջուրը, առաջարկելով  գյուղում ջրամբար կառուցել։ «Պետք է զարգացման ծրագիր լինի, աշխատանք, եկամուտ լինի, դպրոց, մանկապարտեզ լինի, գնացող-եկող լինի, էս ժամանակից մարդը չի սիրում մեկուսացած ապրել»,-նշել է վարչապետը։

Սրաշենում՝քննարկվեց գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու եւ կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը։

Ծավում կառուցվում է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաեւ հարեւան բնակավայրերի երեխաների համար: Քննարկվեց նաեւ  փայտե տնակների փոխարեն կառավարության կողմից իրականացվող՝ 16 մլն դրամի շրջանակում անհատական բնակելի տներ կառուցելու հնարավորությունը:

Ներքին Հանդում խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է, իսկ տանիքների խնդիրը կլուծվի առաջիկայում։ Ներքին Հանդում կայացած հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․

  • 18:41 / 16 June 2024

Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում

Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում։ Այս մասին նաեւ հայտնել է ՀՀ վարչապետը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ՝ բնակիչներին ցույց տալով փշալարե պատնեշների լուսանկարը եւ նշելով, որ բացառված է՝ մարդ կամ կով անցնի:

«Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-սահմանամերձ գյուղերի բնակիչներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • 18:17 / 16 June 2024

«Տեսա, տեսա»՝ վարչապետը արձագանքը քաղաքացուհուն․ Կապանի թիվ 9 նախակրթարանի նորոգումն իրականացնում է «Աժդանակ» ՍՊԸ–ն (տեսանյութ)

Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետ՝ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ,  կիրակի՝ հունիսի 16-ին ծանոթացավ Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

«Ծանոթացա Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է (236 մլն դրամ)»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել։

 Նորոգման աշխատանքներն իրականացնում է «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։ Քաղաքացիներից մեկը իր բնակարանի պատուհանից գոհունակություն հայտնեց «Աժդանակ»-ի կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ «շատ լավ աշխատում են, բարեխիղճ կազմակերպությունն է»։

«Տեսա՛, տեսա՛»,-քաղաքացուհուն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

 

  • 13:21 / 16 June 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am