Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 26, 2024

Calendar
June 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« May
July »

ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության. հայտարարվել է անձնակազմերի հավաք, պաշտոնյաները կարճ հաղորդագրություններ են ստացել

Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաեւ ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։


Փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։
Միեւնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ եւ այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։


ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաեւ բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում եւ հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։
Հորդորվում է պահպանել զգոնություն, հետեւել ներկայացված վարքագծի կանոններին, միեւնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։


Հիշեցնենք՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի եւ Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան եւ լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

  • 20:55 / 26 June 2024

«Աննա, այդ երեխային տար ծով»՝ վարչապետի հորդորը տիկնոջը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մանկատան սաների՝ Արթուրի եւ Գարիկի հետ ծով են մեկնում:

«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երեւանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։

Եվ այսօր Արթուրի եւ նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց, Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաեւ հանդիպել վարչապետին եւ զրուցել նրա հետ»,- գրել է Աննա Հակոբյանը։

  • 19:58 / 26 June 2024

Սյունիքի մարզպետը խորհրդակցություն էր հրավիրել․ Սյունիքում եւս հեղեղումներ են կանխատեսում

Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրվել է խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում հնարավոր հեղեղումներից բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի մասնակցությամբ, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Խորհրդակցության առիթը օդերեւութաբանական կանխատեսումներն են հորդառատ տեղումների ու դրանցով պայմանավորված՝ Որոտան, Ողջի եւ Մեղրի գետերի ավազաններում սպասվող ջրի ելքերի զգալի մեծացումների մասին։

Մարզային համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուները Ռոբերտ Ղուկասյանին մանրամասնորեն զեկուցեցին մարզի համայնքներում առկա սելավատարների մաքրման, ջրամբարների լցվածության մակարդակի, գետերում այս պահին առկա ջրի քանակի ու վտանգավորության աստիճանից դրանց ցածր լինելու տոկոսի մասին։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների, արտակարգ իրավիճակներին առնչվող բոլոր կառույցների հետ հնարավոր հեղեղումների դեպքում աշխատելու, տեղեկատվության հրատապ փոխանակման , բնակչության իրազեկման հետ կապված գործընթացների մեխանիզմները։

Կարեւորվեց հատկապես ափամերձ հատվածներում բնակվողներին կամ տնտեսական գործունեություն ծավալողներին իրազեկելու աշխատանքը, մարզի մայրուղիների վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն հրապարակելը։

 

  • 19:23 / 26 June 2024

Բաքուն մինչեւ օրս չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի առաջարկին․ Արմեն Գրիգորյան

Ըստ  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի,  Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։  Հիշեցնենք, որ  վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հունիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս առաջարկը դիվանագիտական խողովակներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին։

«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետեւ միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որեւէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջեւ, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք եւ միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին` արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանեց` գործառույթները մի փոքր տարբեր են։

Գրիգորյանը վստահ է` ԵՄ-ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմն իրար չեն հակասում, քանի որ ԵՄ-ն հետաքննման լիազորություն չունի։

ԱԽ քարտուղարի կարծիքով` եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն։

  • 12:58 / 26 June 2024

Սպասվում են հորդառատ անձրեւներ ու գետերի վարարաումներ․նախազգուշացում

Սեւ ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին եւ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին  տեղեկացնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում անձրեւները կլինեն հորդառատ։

Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի եւ Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան եւ լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

  • 12:34 / 26 June 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am