Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 20, 2024

Calendar
June 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« May
July »

Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը նշում է ծննդյան 39–րդ տարեդարձը

Հունիսի 20-ը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի ծննդյան օրն է։

Marzer.am-ը շնորհավորում է Դավիթ Մաշուրյանին՝  մաղթում առողջություն,  աշխատանքային նորանոր բարձունքներ եւ հաջողություններ անձնական կյանքում։

Դավիթ Մաշուրյանը Գորիսի բժշկական կենտրոնը ղեկավարում է   2019 թ.-ի ապրիլի 9-ից։  2007թ․ ավարտելով Երեւանի պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության ֆակուլտետը, ուսումը շարունակել է կլինիկական օրդինատուրայի   «անեսթեզիոլոգիա եւ ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ։

2010-2012թթ֊ին  ծառայել է Հայոց բանակում՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ 2008-2019 թթ աշխատել է Գորիսի ԲԿ֊ում՝  որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ 2019թ֊ի ապրիլի 9-ին նշանակվել է Գորիսի ԲԿ֊ի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար, իսկ նույն թվականի օգոստոսի  1-ից տնօրեն։ Պաշտոնավարման ծանր ժամանակահատված բաժին ընկավ Դավիթ Մաշուրյանին։  Համավարակի աշխատանքների կազմակերպմանը  հաջորդեց  44-օրյա պատերազմը,  որի  ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնը  մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա՝   աշխատելով գերլարված պայմաններում։ Ոտքի կանգնած ողջ անձնակազմին միացան նաեւ Երեւանից ժամանած մեծ թվով  մասնագետներ։

Պատերազմի ընթացքում   եւ հետպատերազմյա  ժամանակահատվածում  հսկայական ծավալով աշխատանքներ  համակարգվեցին տնօրինության եւ բուժանձնակազմի կողմից, որի  համար էլ «Ազգային բժիշկ եւ առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխության ժամանակ Գորիսի բժշկական կենտրոնը   «Հանուն հայրենիքի, հանուն զինվորի, հանուն սահմանի» անվանակարգում ճանաչվեց լավագույնը։

2021թ-ին   Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողներին եւ խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի եւ դրսեւորած անձնվիրության համար Դավիթ Մաշուրյանը պարգեւատրվեց  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնը  վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, աշխատանքի են հրավիրվել հմուտ մասնագետներ։

Դավիթ Մաշուրյանը  մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների  ոչ միայն ՀՀ ում, այլեւ արտերկրում։  Բազմիցս արժանացել է պատվոգրերի, մրցանակների եւ մեդալների։

Դավիթ Մաշուրյանը բացի մասնագիտական գործունեությունից,  մասնակցում է հարազատ քաղաքի զարգացմանն  ուղղված աշխատանքներին նա 2021թ-ից Գորիսի համայնքի ավագանու անդամ է։

  • 17:29 / 20 June 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am