Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 15, 2024

Calendar
June 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« May
July »

Հայաստանում գործարկվում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ Նիկոլ Փաշինյան

«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը եւ երջանկությունն ապահովելու համար»,- Կապանում կայացած  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս գնահատմամբ Հայաստանում գործարկվում է մի գաղափարախոսություն, որը կոչվում է «իրական Հայաստանի գաղափարախոսություն», որը  հանրության մեջ դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։

«Մենք բոլորս, Հայաստանի ժողովուրդը, պետական ինստիտուտները պիտի կենտրոնանան իրական Հայաստանի կարիքների վրա»,-ասաց Փաշինյանը՝  ցույց տալով իրական Հայաստանի քարտեզը։

Այսուհետ բոլոր որոշումներն ու քաղաքականությունը պիտի տարվեն այնպես, որ համապատասխանեն իրական Հայաստանի բովանդակությանը։ «Իրականում այսօրվա, երեկվա , երեկ չէ անցած օրվա բանավեճերը կախված են  իրական Հայաստանի հետ։ Կարիքները բազմաթիվ են, որը քաղաքական մակարդակով պիտի արձանագրենք։ Ի՞նչ պետք է  այս  Հայաստանին, Հայաստանի քաղաքացիներին։ Առաջին հերթին անվտանգություն է անհրաժեշտ»,-նշեց վարչապետը։

Հենց այս նպատակով անհրաժեշտ է խաղաղության օրակարգը որդեգրել, սահմանազատում անել, տնտեսական զարգացման քաղաքականությանը նպաստել, կրթությունը զարգացնել, կոմունիակացիաները բարեակարգելու քաղաքականություն։

«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի»,- հայտարարեց  վարչապետը՝ նշելով, որ 2026թ-ին պիտի «Քաղաքացիական պայմանագիրը» ստանա ժողովրդի քվեն՝ 50+1 ձայն։

Ըստ իշխող կուսակցության ղեկավարի՝ Սյունիքը վերջին մարզն է նման հանդիպումների ու Կապանում  ամփոփում են նախաձեռնող խմբերի մարզային հանդիպումները։

  • 23:45 / 15 June 2024

Գերասիմ Վարդանյան. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». aravot.am (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ ձերբակալվել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ըստ Aravot.am-ի՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ՀՅԴ Հայաստանի Գերագույն անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա լրագրողներին ասաց. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։

 Ըստ նույն աղբյուրի՝  Գերասիմ Վարդանյանն ինքն էր ներկայացել իրավապահներին, որ իրեն ձերբակալեն՝ չունենալով ներկայանալու վերաբերյալ ծանուցում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր քննչական կոմիտեն՝ իրականացված քննչական, վարութային, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին եւ դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին եւ երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն  նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին եւ վերջինիս օժանդակությամբ գործով դեռեւս չպարզված մի խումբ անձանց:

  • 18:09 / 15 June 2024

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․հնարավոր է անձրեւ ու կարկուտ

Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին՝ հարավարեւմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա եւս 2-3 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են՝  Երեւանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

  • 17:45 / 15 June 2024

Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին

Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում: Բռնաճնշումները շարունակվում են նաեւ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:

Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»,- գրել է նա։

  • 17:18 / 15 June 2024

Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին կլինի Սյունիքում․ այցը սկսվելու է Կապանից

Ըստ Marzer.am-ի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերն անց է կացնելու Սյունիքում։ Մարտի 15-ի երեկոյան, Կապանում նա կհանդիպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սյունիքի մարզի  տարածքային խորհրդի անդամների հետ․նախատեսված են քննարկումներ՝ կապված Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Կիրակի՝ վարչապետը կլինի մարզի տարբեր բնակավայրերում, մասնավորապես՝ սահմանամերձ վայրերում, կհանդիպի այդտեղ բնակվող քաղաքացիների հետ։

Կուսակցական հանդիպմանը մասնակցելու է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Արդեն Կապանում են Սյունիքի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգամավորները։


Լուսանկարը՝ արխիվային

  • 15:56 / 15 June 2024

Եվրո-2024․ի՞նչ հանդիպումներ են սպասվում հունիսի 15-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 15-ին կկայանա երեք հանդիպում:

  A խմբում Հունգարիան կխաղա Շվեյցարիայի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

B խմբում կկայանա երկու խաղ. ժամը 20:00-ին Իսպանիան կմրցի Խորվաթիայի հետ:

Եվ օրվա վերջին խաղում` ժամը 23:00-ին, Իտալիան անդրանիկ տուրում կմրցի Ալբանիայի դեմ:

Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Գերմանիայի ընտրանին հաղթել էր Շոտլանդիային:

  • 15:24 / 15 June 2024

Գերասիմ Վարդանյանին եւ եւս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին եւ դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին եւ երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն  նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին եւ վերջինիս օժանդակությամբ գործով դեռեւս չպարզված մի խումբ անձանց:

  • 15:09 / 15 June 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am