Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 4, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Հիմա Հայաստանի գլխին կախված է Սյունիքի ճանապարհի հարցը․Մեսրոպ Առաքելյան

 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սկսած 2021թ․ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը։ Մնացած բոլոր հարցերը, այս երկու տարում տեղի ունեցածը, առաջիկայում տեղի ունենալիք իրադարձությունները դրա ածանցյալն են։

Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հետեւյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային Fհաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Սրա հետեւանքով է փակվել Լաչինի միջանցքը, սրա հետեւանքով է Հայաստանի իշխանությունը թեքվել դեպի Արեւմուտք, սրա հետեւանքով են օրօրի լարվում հայ-ռուսական հարաբերությունները։

Այս կետի չկատարման դիմաց Հայաստանի իշխանությունը պատրաստ եղավ ամբողջությամբ հանձնել Արցախը՝ դրանով փորձելով փակված համարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Արդյունքում, Ադրբեջանը, Սյունիքով ճանապարհի թեման ետ քաշելով, միջազգային կոնսենսուսի ներքո իրականացրեց Արցախի ամբողջական հայաթափում եւ հիմա նորից վերադարձել է հայ-ադրբեջական հարաբերություններում մնացած միակ օրակարգին՝ Սյունիքով ճանապարհին։

Արդյոք պետք է տա՞լ այդ ճանապարհը։ Միանշանակ՝ ոչ։ Ի զորու՞ է դա չանել այս իշխանությունը։ Միանշանակ՝ ոչ։ 

Երկար տարիներ հայ-ադրբեջանական հարաբերություններում կար մի հիմնական հարց, որի շուրջ ձեւավորվեց միջազգային կոնսենսուս։ Դա հինգ շրջանների վերադարձն էր։ Եվ փաստացի դա էր Հայաստանի արտաքին եւ նաեւ ներքին քաղաքական միակ իրական օրակարգը՝ վերադարձվո՞ւմ էր հինգ շրջանը, թե` ոչ։ Սակայն դա չդարձավ օրակարգ եւ արդյունքում միջազգային կոնսենսուսը ապահովեց շրջանների վերադարձը ռազմական ճանապարհով։

Հիմա Հայաստանի գլխին կախված է Սյունիքի ճանապարհի հարցը, որի շուրջ թեեւ չկա միջազգային կոնսենսուս, բայց Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտ կա իրարից առանձին այդ հարցը լուծելու որոշում եւ գործընթաց։ Ընդ որում, այդ գործընթացի մեջ մեծ մասնաբաժին ունի մյուս կողմին այդ գործընթացից հանելու կարեւորությունը։

  • 23:41 / 04 մարտի 2024

ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված,  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին։  Այս մասին հայտնում է  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով:

Որպես բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված եւ հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • 23:30 / 04 մարտի 2024

ՀՀ քննչական կոմիտեն դադարեցրել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 
Նշվում է, որ, ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

  • 23:24 / 04 մարտի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am