Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 21, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Գորիս համայնքը՝ սեփականությամբ իրեն պատկանող 9 հողամասերը նվիրեց պետությանը

Գորիսի համայնքի ավագանին` համայնքին պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այդ տարածքներում Շուռնուխ բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում:

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։

ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրերում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների  նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:

Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առնձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է:

 

Լուսանկարում՝Շուռնուխում կառուցվող բնակելի տները

  • 12:59 / 21 մարտի 2024

Քաղաքաշինության կոմիտեն նոր ղեկավար ունի

Մարտի 21-ին կայացած կառավարության  նիստում, կառավարությունը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝  որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հիշեցնենք, որ կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2024թ․ հունվարի 4-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց։ Այստեղ նա կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել, ինչի արդյունքում Արմեն Ղուլարյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում էր 2021թ․-ի հունվարի 27-ից։

  • 12:41 / 21 մարտի 2024

Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել

Կառավարությունը սահմանեց հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը եւ ժամկետները։  Մարտի 21-ին կայացած  կառավարության նիստում համապատասխան նախագիծը  ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ են կատարել, որոնք միտված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջները ներդնելուն եւ ստվերի կրճատմանը։

«Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են գործակալի պարտականությունից, երբ շուկայի ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից եւ չեն պահում եկամտային հարկը։ Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել եւ ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է։ Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափով հաշվարկել եւ պահել եկամտային հարկը։ Եվ հիմա կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց Բադասյանը։

  • 12:28 / 21 մարտի 2024

2 մլրդ դրամ ՝ մարզպետարաններին

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 805 միլիոն դրամ կհատկացնի 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Եթե այս հատկացումն էլ իրականացնենք, ընդհանուր առմամբ այս տարի պետական բյուջեից արդեն իսկ հատկացրել ենք 6 միլիարդ 640 միլիոն դրամ։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար կհատկացվի 230 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 170 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 26 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 441 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 3 ծրագրի համար՝ 53 միլիոն դրամ, Շիրակի մարզին 6 ծրագրի համար՝ 342 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 293 միլիոն դրամ եւ Տավուշի մարզին 3 ծրագրի համար՝ 115 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։

  • 12:15 / 21 մարտի 2024

«Ձեզ՝ հաջողություն, մեզ՝ առողջություն»․ փոխվարչապետը առողջապահության նախարարին

Այսօր՝ մարտի 21-ին կայացած կառավարության  նիստի սկզբում, նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանըը շնորհավորեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ տիկին Ավանեսյան, Ձեզ հաջողություն, մեզ առողջություն, նաեւ Ձեզ առողջություն»,- ասաց նա:

Նշենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով  Բրյուսելում է, այդ իսկ պատճառով նիստը վարում է փոխվարչապետը։

  • 11:35 / 21 մարտի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am