«Համար է, էլի». Առուշ Առուշանյանը՝ հոր գնած 000 OO 00 գոլդ համարանիշի մասին. Aravot.am
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Aravot. am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ «Գոլդ» համարանիշների աճուրդով 2024 թվականի փետրվարի 28-ի վաճառված 000 OO 00 համարանիշի գնորդն իր հայրն է՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրեցին, որ աճուրդով 7 համարանիշ է վաճառվել 156 մլն դրամով: «Չգիտեմ՝ քանի միլիոնով են գնել, բայց, այո՛, իմ հորը պատկանող ընկերությունն է գնել այդ համարը: Ինձ թվում է՝ դա նորմալ է, այդ նույն տրամաբանությամբ այդ ընկերությունը 29 տարի է՝ գործում է, 29 տարի հարկ է վճարում, առաջին խոշոր հարկատուներից մեկն է եղել, մինչեւ հիմա խոշոր հարկատու է: Հիմա այդ նույն կազմակերպությունը, օրինակ` 5 կամ 10 մեքենա է գնում, ինչ-որ մարդիկ կան, որ քննարկում կամ քննադատո՞ւմ են: Հիմա համար է էլի»,- ասաց Առուշանյանը
Aravot.am-ի զրուցակցի խոսքով, իր հայրը երիտասարդ տարիներից գոլդ համարանիշներ է իր մեքենային վերցրել: Անդրադառնալով քննադատությանը, թե այդ գումարները կարող էին ուղղել բանակին, արցախցիներին՝ Գորիսի քաղաքապետը շարունակեց. «Շատ մարդ կա, շատ գումարներ ունի, չգիտեմ՝ ինչ-որ բան արել են, թե չեն արել: Բայց հայրս բոլոր պատերազմներին է մասնակցել, մեր ամբողջ ֆինանսական կարողությունն էլ է դրել, թե 90-ականներին, թե 44-օրյա պատերազմի, թե ապրիլյանի ժամանակ:
ՀՀ վարչապետը կպատասխանի հարցերին
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Ասուլիսը տեղի կունենա մարտի 12-ին, կմեկնարկի 12։00-ին:
Վարչապետին հարցեր հղելու հնարավորություն կունենան մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի
Ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով։
«Այսօր՝ 2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի դատավորները լիագումար նիստում Տոմոկո Ականեին ընտրեցին որպես դատարանի նախագահ։ Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ» -ասված է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։