Ծաղիկներ, շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ ԶՊՄԿ-ում 35 եւ ավելի տարի աշխատող կանանց (ֆոտոշարք, տեսանյութ)
Դելիմիտիացիան կարող է սկսվել Տավուշի մարզից․ Փաշինյանը կմեկնի Տավուշ
Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսակետներ կան, որ դելիմիտիացիան ամբողջությամբ անել, հետո անդրադառնալ կոնկրետ գործողություններին կամ միջանկյալ տարբերակին, կամ սկսել ամենաբարդ հատվածներից, եւ այդպես շարունակ։ Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները եւ անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ տարածքների փոխանակմանը՝ Փաշինյանն ասաց, որ նման հնարավորությունները մեծ չեն․ «Դա կարող է դեֆորմացնել կամ լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է նաեւ գործողություններն անենք հետեւյալ տրամաբանությամբ՝ նայենք, այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները, այս պայմանավորվածությունների հիման վրա դե յուրե սահմաններից դուրս են, դա մեր կոմունիկացիաները այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի բոլոր դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք։
Առողջություն, կամք եւ ուժ․ Գորիսի համայնքապետարանի շնորհավորանքը Առուշ Առուշանյանին
Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծննդյան 33-րդ ամյակն է։ Գորիսի համայնքապետարանը շնորհավորել է նրան։
«Հարգելի՜ պարոն Առուշանյան
Ընդունեք Ձեր կոլեկտիվի ջերմագին շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր համայնքը շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց և, որ ամենակարևորն է, ամուր հիմք է ստեղծվել կայուն զարգացման համար: Ձեր ազնիվ և պետականամետ գործունեությունն ուղղված է բացառապես պետության և ժողովրդի բարեկեցության բարելավմանը:
Ձեզ ցանկանում ենք առողջություն, կամք և ուժ՝ նույն ոգով արարելու համար, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը»,-ասված է շնորհավորանքի տեքստում։
Marzer.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Առուշ Առուշանյանին եւ միանում բոլոր ասված ու դեռեւս չասված բարեմաղթանքներին։
52 մլն դոլար Հայաստանին
Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:
Զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն եւ ծեծ՝ Աբովյան քաղաքում. 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: 2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանադրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:
Զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն եւ ծեծ՝ Աբովյան քաղաքում. 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ:
2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել քննչական, վարութային եւ օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության եւ շարժառիթի մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղեւորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների եւ Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջեւ ուղեւորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին եւ հետապնդելով` նույնպես ուղեւորվել են քաղաք Աբովյան: