Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 24, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծեցին զինված քաղաքացուն (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված  տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են եւ տեղափոխվել բուժհաստատություն։

  • 19:37 / 24 մարտի 2024

Նռնակով զինված մեկ անձ այս պահին գտնվում է ոստիկանության շենքի դիմաց. նրան փորձում են վնասազերծել (ուղիղ)․ News.am

Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:

Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար։

 

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո  «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

  • 18:31 / 24 մարտի 2024

Կրակոցնե՞ր Նոր Նորքի ոստիկանության շենքում.2 քաղաքացի սպառնում են նռնակ պայթեցնել (տեսանյութ) ԼՐԱՑՎԱԾ

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի ոստիկանությունում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Նոր Նորքի ոստիկանության բաժնի շենքից եւ տեղեկացրել, որ զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք:

Նրա հրապարակած տեսանյութում պայթյունի ձայն է լսվում:

Ոստիկանությունից News.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնում՝ հասկանալու, թե ինչ է այնտեղ  կատարվում, մանրամասներ ոստիկանությունից չնշեցին, միայն նշեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել:

  • 17:57 / 24 մարտի 2024

Երեւան թռչող ուղեւորուհին կատակել է

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանուն ինքնաթիռի ուղեւորուհին կատակել է  ռումբի մասին, քանի որ նա նյարդայնացած է եղել բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունից:

Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պայթուցիկների մասին հայտարարությունը կատակ է եղել։

«Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ բարձրանում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։

Կինը ասել է՝ հերիք է խոսես, թե չէ ուսապարկիս ռումբը բաց կթողնեմ», -հավելել Է աղբյուրը:

Դրանից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել ։ Ուղեւորուհուն ձերբակալել են եւ այժմ հարցաքննում են ։

  • 17:21 / 24 մարտի 2024

Կառավարության աշխատակիցը փորձել է կեղծ դոլար մանրել

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը,  ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք եւ հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երեւանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

 

  • 17:03 / 24 մարտի 2024

Երեւան թռչող ուղեւորուհին ռումբի մասին է հայտարարել

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ քիչ առաջ Մոսկվայի «Շերեմետեւո»  օդանավակայանում Մոսկվա -Երեւան չվերթով ուղեւորվող մի կին հայտարարել է,  որ իր ուղեբեռում  ռումբ կա։

Ըստ աղբյուրի՝ թռիչքը հետաձգվել է, տեղում աշխատում են ոստիկանները։ Ուղեւորուհին շատ ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում։

  • 16:37 / 24 մարտի 2024

«Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ Երեւանում եւ Ոսկեպարում. ոստիկանությունը սկսել է համատարած խուզարկություններ»․ Արման Թաթոյան

Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն` Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք եւ զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում:

Ըստ ահազանգերի` Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն` ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից եւ «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել` նշելով, որ հրավերներն անօրինական են:

Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի` երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որեւէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը: Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են` քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձեւավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն ապօրինի զենք-զինամթերք է կրում:

Ահազանգի պնդմամբ` «Մարտական եղբայրությունը» արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն եւ կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվեղ բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:

Բայց հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը՝ իրենք որեւէ տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:

Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երեւանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:

Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի եւ/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել եւ ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:

 

  • 16:22 / 24 մարտի 2024

Արդյունավետ աշխատանքը կխթանի զբոսաշրջային քաղաքի մշակութային կյանքի ակտիվացումը․ Առուշ Առուշանյան (ֆոտոշարք)

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս համայնքի մշակութային կյանքի զարգացման հեռանկարներն ու առաջիկայում պլանավորվող նախագծերը, որոնք կնպաստեն համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Առաջիկայում հիմնովին նորոգվելու է Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի շենքը։ Փոխնախարարն ու համայնքի ղեկավարը խոսել են ընթացիկ աշխատանքների մասին։

Կարեւորվել է, որ համայնքային միջոցառումները Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում այսուհետ անցկացվեն առանց վարձակալության` համայնքին հնարավորություն տալով մշակութային կյանքի ակտիվացման նպատակով, օգտագործել սրահները։

Քննարկվել է նաեւ նախարարության աջակցությամբ Գորիսում տարբեր երաժշտական խմբերի մասնակցությամբ, մշակութային նախաձեռնությունների, միջոցառումների կազմակերպման հարցը։

 

  • 16:00 / 24 մարտի 2024

Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական նպատակը հետեւյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, եւ այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որեւէ մեկը չվախենա որեւէ միտք արտահայտելուց։

«Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ եւ հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։

  • 14:33 / 24 մարտի 2024

Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում եւ ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։ Վարչապետը նաեւ ներկայացրել է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը այս ամենում։
Մարտի 23-ին Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում վարչապետը կարեւոր համարեց խոսել այս գործընթացների մասին։


«Իմ գնահատմամբ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում։ Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետեւ պետք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձություններ եւ իրավիճակներ ցնցում են մեզ համար․ դրանք եւ՛ պետության առումով են ցնցում, եւ՛ մեզանից յուրաքանչյուրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ինչո՞ւ։

  • 12:36 / 24 մարտի 2024

Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած միջադեպից հետո՝ կորած անձանց ցանկում է Լիլիթ Իսրայելյանը

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով կորածների մեջ է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո... Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:

Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:

Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի», - գրել է Աբովյանը եւ հրապարակել երիտասարդ կնոջ լուսանկարը:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի եւ 152 վիրավորի մասին։

  • 12:32 / 24 մարտի 2024

Սահմանադրության բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում անդրադարձավ Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի սահմանադրություն չկա։
«Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։

Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»,- Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի ժողովրդի մտքում։

  • 12:29 / 24 մարտի 2024
  • 1
  • 2

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am