Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան: 92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը եւ Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը եւ Արարատ Հարությունյանը:
0 Комментарий