Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Մեկ Ազգ, երկու Կաթողիկոս, անմիաբան միաբանություն․Սարգիս Յազիչյան
Общество 10:06 / 15 июня 2025

«Միաբանություն», «միասնություն», «համախմբում». սրանք դարձել են ամենաշահարկվող խոսքերը երկու կաթողիկոսությունների շուրջ հյուսված կեղծ բեմադրության մեջ, որտեղ հոգեւոր լեգիտիմության քողի ներքո թաքնված է իշխանատենչության, փառասիրության ու վերնախավային կեղծիքի բոսոր ճշմարտությունը՝ որն օր առ օր խաբում է պարզ հավատացյալին, պառակտում հայ ժողովրդին ու համայնքները եւ մսխում ժողովրդի բարոյական ու նյութական ռեսուրսները։

Սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիոյ կաթողիկոսությունների գոյակցությունը երբեք չի եղել համախմբաված միասնություն կամ եղբայրություն։ Դա եղել է իշխանության, ազդեցության եւ փողի շուրջ շարունակվող կեղտոտ քաշքշուկ, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է եղել հալածել իր իսկ եղբորը՝ աթոռի համար։ Այսօր այդ հինավուրց երկերեսանիությունը պարզապես անցել է HD ֆորմատի՝ ճոխ տեսահոլովակներով, սոցցանցերում կեղծ քարոզներով ու «միասնության» խաբկամիտ հռետորաբանությամբ։ Միասնության մասին ճամարտակող այս կեղծ բարեպաշտները 5 դար շարունակ ապացուցել են իրենց հոգեւոր սնանկությունը՝ յուրաքանչյուրը նստած իր պալատում՝ խաղալով «գահի արժանավոր» խաղը, մինչ ժողովրդի խղճուկ հավատքն ու համայնքային կյանքը վերածվել են խաչով քողարկված եկեղեցական բիզնեսի։

Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ Կիլիկիոյ եւ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունների գոյակցությունը եզակի, բայց տեւական իրավիճակ է։ Սկսած վեցերորդ դարից հետո հայ ժողովրդի պատմական վայրիվերումների հետեւանքով կաթողիկոսական նստավայրը անընդհատ տեղափոխվել է՝ Դվին, Անի, Հռոմկլա… 11-րդ դարի կեսերից, սելջուկյան արշավանքներից ու Բյուզանդիայի ճնշումներից տուժած, կաթողիկոսությունը մասամբ տեղափոխվեց դեպի արեւմուտք՝ Կիլիկիա (ներկայիս հարավարեւելյան Թուրքիա), որտեղ նոր հայկական թագավորություն հիմնվեց՝ կենտրոններով Թարսոն, Ադանա, Անազարբ, Սիս։ Եկեղեցական իշխանության կենտրոնը եւս հեռացավ Սուրբ Էջմիածնից։

Կաթողիկոսները տեղափոխվեցին Կապան, ապա Անի, Հռոմկլա, եւ Սիս, ուր շուրջ 150 տարի շարունակվեց Կաթողիկոսության գործունեությունը, անկախ նրանից, որ Կիլիկիայի թագավորությունն արդեն 1375-ին վերջնականապես կործանվել էր։

1441 թվականին, երբ Կիլիկիան այլեւս չուներ պետական կենսունակություն, Վաղարշապատում տեղի ունեցավ Ազգային-Եկեղեցական ժողով, որը, առանց Սիսում գտնվող Կաթողիկոս Գրիգոր Թ. Մուսաբեկյանցի համաձայնության, ընտրեց նոր Կաթողիկոս՝ Կիրակոս Ա. Վիրապեցուն։ Այսպիսով առաջացավ փաստացի երկիշխանություն՝ երկու Կաթողիկոսություն, որոնք երկուսն էլ հանդես եկան որպես «Հայոց Կաթողիկոս»։ Այս ոչ բնական, սակայն իրական երկիշխանությունը շարունակվում է մինչ այսօր։ Հետագայում Աթոռը տեղափոխվեց Լիբանան եւ 1930 թվականից հաստատվեց Անթիլիասում։

Ավելի քան 5 դար է, ինչ այս երկու աթոռները, իբր միեւնույն հավատքի ուղեկիցներ, չեն կարողանում վերամիավորվել։ Ժողովրդին քարոզում են միաբանություն, համախմբում, իսկ իրենք հարյուրամյակներ շարունակ չեն կարողանում հաղթահարել իրենց հոգեւոր եսասիրությունը։ Այս երկերեսանիության ամենամեծ ծաղրը եղավ այն պահին, երբ 1995-ին հենց Կիլիկիայից ընտրվեց Գարեգին Ա-ը՝ Էջմիածնի գահին։ Այդ պահը պիտի լիներ միավորման պատմական պահը։ Բայց Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանը չասաց՝ «վերջ, մենք հիմա ունենք Մեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ մեր ուսուցիչը, մեր հոգեւոր Հայրապետը»։ Կիլիկիայի աթոռը կարող էր վերամիավորվել Էջմիածնի հետ, Կաթողիկոսն ու Կաթողիկոսարանը՝ միավորվել։ Բայց ո՛չ։ Անթիլիասում կայացվեց որոշում նոր կաթողիկոս ընտրելու՝ Արամ արքեպիսկոպոսը շտապեց իր թեկնածությունը առաջարկել եւ ընտրվեց դառնալով Արամ Ա։ Եվ այսպես, «միասնություն» գոռացողը դարձավ բաժանման շարունակողը։ Դա պարզապես քաղաքական անբարոյականություն չէր, դա բացահայտ լկտիություն էր՝ պատված հոգեւոր զգեստով։

Այսօր այդ նույն Արամ Ա-ն, նույն հոխորտացող ինքնավստահությամբ, խոսում է միաբանությունից։ Բայց որ միաբանությա՞ն, երբ Սփյուռքում մեկ փողոցի վրա կանգնած են երկու Հայ Առաքելական եկեղեցի՝ մեկը Էջմիածնապատկան, մյուսը՝ Անթիլիասի։ Մեկում երգչախումբ կա, բայց երգեհոն չկա, մյուսում՝ երգեհոն կա, բայց երգչախումբ չկա։ Արդյունքում՝ պատարագ չկա։ Իսկ հետո իրենք՝ իրարից բաժանված, եկեղեցին մասնատած կաթողիկոսները, դասեր են տալիս միասնականությունից։ Սակայն իրենք իրենց, արդեն 5 դար, չեն կարողանում միացնել․․․ Բարերարների հետ մրցակցային խաղերը՝ ով ումից կհասցնի գումար խլել, համայնքների բաժանումը, «սրբազան» տարածքների վաճառքը-փոխանակում միմյանց կամ այլոց հետ գործարքների տեսքով… Այս ամենը պարզ լկտիություն է՝ «սրբազան» ձեւակերպումներով։

Սա պարզապես հոգեւոր քողով պատված գահակալական բիզնես է՝ որի քարոզչական բառապաշարը լի է «միասնությամբ», իսկ գործելակերպը՝ պառակտմամբ։

Այսօր, երբ աշխարհում չկա ո՛չ սելջուկյան սպառնալիք, ո՛չ բյուզանդական բռնություն, ո՛չ ԽՍՀՄ ճնշում կամ «սառցե պատ», ո՛չ էլ ճանապարհների, հաղորդակցության, շփման խնդիր, այս հոգեւոր առաջնորդներից ոչ ոք համարձակություն չունի բարձրաձայնելու իրական միավորման անհրաժեշտությունը։ Բոլորը խոսում են միասնությունից՝ իբր «ի հոգեւորս սատարում են Էջմիածնին», բայց իրականում ապրում են բաժանությամբ։

Սա նույնն է, ինչ որ հիմա Երեւանի Կասկադ համալիրի կողքին կառուցենք նոր Կասկադ համալիր՝ անվանելով Մեծի Տան Կասկադ, որը իբր «ի ճարտարապետականս» ընդունում է մյուսի գերակայությունը, եւ գործնականում  անում է նույնը, ինչ մյուսը՝ նույն ճանապարհով կապում է Կենտրոն վարչական շրջանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ։ Այսքանից հետո էլ հոխորտալ, որ սա երկու տարբեր-բաժանված ճանապարհներ չեն այլ մեկ՝ եւ մեզ իբր միաբանություն քարոզել ու միասնականության օրինակ ծառայել։ Այս երկերեսանիության վերջը գալու է, թե՞ դեռ երկար պիտի երկրպագենք այս կեղծ բարեպաշտությանը, որ իր հոգեւոր զգեստի տակ թաքցնում է մանրախնդիր իշխանասիրություն։

Այս իրավիճակն Հայաստանի ներկա քաղաքական կյանքից որեւէ բանով չի տարբերվում։ Ընդդիմադիրները բեմերից գոռում են՝ «ժողովուրդ, համախմբվենք», բայց չեն կարողանում անգամ 36 ստորագրություն հավաքել․ գործնականում՝ անկարող են, բայց բառերով՝ հզոր։ Որքան շատ են դուրս գալիս փողոց, այնքան ավելի է գարշահոտությունը տարածվում Երեւանի փողոցներում։ Սրանք պարզապես քաղաքական դիակներ են, ու երբ դիակները փորձում են առաջնորդել ողջ ժողովրդին՝ միայն նեխի հոտ է մնում։

Նույնն էլ եկեղեցում է։ Երկու աթոռ, երկու սուտ միաբանություն։ Հիմա էլ քաղաքական ամբիոններից են հնչեցնում ելույթներ՝ դառնալով հրապարակների քարոզիչներ, քաղաքական ընդիմադիր գործիչներ, ընդդիմության գործիքներ – սառեցվում են, հետո հալում, հետո նորից սառեցվոմ։ Այս ամենը օրգանապես քայքայման է նմա՝ փտախտի, նեխվածության։

Այդպես եթե շարունակվի, գուցե պետք է հիմնել նոր կաթողիկոսություն՝ «Քաղաքական պայքարի Սուրբ Աթոռ»՝ տարածքային առաջնորդարաններով՝ Ֆրանսիայի հրապարակում, Սյունիքի սահմանին, Կասկադում։ Կաթողիկոսներ, առաջնորդներ՝ մեկը՝ սառեցված փողոցնորում, մյուսը՝ տաքացված՝ ցուցարարների համար, մյուսը՝ ընդդիմադիր ալիք օրհնելու համար։ Գոնե երրորդ սուտ միաբանությունը կփրկի անկեղծության պատրանքը։

Իսկ մինչ այդ՝ ժամանակն է բարձրաձայնել առանց սրբազան վախերի. էլ ինչքա՞ն պետք է այս ժողովուրդը սեղմված կրի այս սուտ միաբանության ծանր բեռը։ 500 տարի բավակա՞ն չէ ստվերային խաղերի, հոգեւոր ինքնասիրության եւ պալատական լկտիության համար։ Թե՞ դեռ պետք է շարունակ երկրպագենք մի համակարգ, որն իր հոգեւոր անբարոյականությունը փաթեթավորում է «սրբազան ճշմարտությունների» տակ՝ խլացնելով յուրաքանչյուր անհարմար հարց։ Հանրային հարցերը հռչակվում են «անվայել», «ձեւաչափին անհամապատասխան», հարց տվողները՝ մեղադրվում հանդգնության ու «սրբության դեմ դուրս գալու» մեջ։ Բայց ժամանակը քանդում է սրբացված ստերը։

Ժողովուրդը հոգնել է։ Ժողովուրդը տեսնում է, լսում է, հասկանում է, գիտի․․․ այն պահին, երբ կեղծիքը կփլուզվի, հենց այդտեղից էլ կսկսվի իսկական հոգեւոր վերածնունդը։

Խմբ․ կողմից- Հիշեցնենք, որ վերջերս կարգալույծ արված Զավեն վարդապետ Յազիչյանը պարբերաբար  հրապարակումներով հանդես է գալու Marzer.am լրատվական կայքում։

 

 

Marzernews-1

Теги Արամ Ա․ Գարեգին Ա․ Կիլիկոյ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am