Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 May 2026
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
12:24 / 16 May 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 May 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 May 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 May 2026
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած տղամարդը ձերբակալվել է
12:19 / 12 May 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 May 2026
«Մի՛ դարձիր ընտրական հանցագործ»՝ կառավարությունը աջակցելու է  իրազեկման արշավին
11:13 / 12 May 2026
«Գնա ղուրբան եղի Առուշին»․ Իրավունք
10:00 / 12 May 2026
Մի քանի երկիր չեն մասնակցի Եվրատեսիլ-2026-ին
09:30 / 12 May 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք․Ժաննա Անդրեասյան
08:55 / 12 May 2026
Թալինի համայնքապետը սոցաջակցյունը  հանրությունից գաղտնի ու  քողարկված եղանակներով չի արել
07:55 / 12 May 2026
ԿԸՀ ո՞ր քաղաքական ուժերը չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը
16:56 / 11 May 2026
Հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին
15:43 / 11 May 2026
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (տեսանյութ)
15:24 / 11 May 2026
Ինչքա՞ն է ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն
15:10 / 11 May 2026
Հայաստանում՝ նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից
14:33 / 11 May 2026
Երեւանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի». Վլադիմիր Պուտին․ Հանրային ռադիո
09:00 / 10 May 2026
aaa
08:30 / 10 May 2026
Ի՞նչ է նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ի պարզաբանումները (տեսանյութ)
17:09 / 09 May 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
14:17 / 09 May 2026
Day newsfeed
«ՉՈՒԼԱ՞Ն» բառի ազդեցության շարունակությունը․ Սարգիս Յազիչյան
Social 09:22 / 19 June 2025

Դատարանի պաշտոնական որոշումից կարճ ժամանակ անց, կամ հավանաբար մինչ դատարանի որոշման հրապարակումը (ժամանակային հստակության բացակայության պատճառով դժվար է պնդել ճիշտ ժամը), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հրապարակային պաշտոնական հայտարարությամբ։

Ստորեւ ներկայացված է այդ հայտարարության իրավական վերլուծությունը՝ հիմնված բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ-ում գործող իրավական նորմերի վրա՝ ձեռնապահ մնալով որեւէ անձի կամ կառույցի գնահատական տալուց․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերոնշյալ հայտարարությունը դիտարկվում է բացառապես եկեղեցու եւ պետության բաժանման սահմանադրական սկզբունքի համատեքստում։

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին առանձնացված է պետությունից։ Բոլոր կրոնական կազմակերպությունները հավասար են օրենքի առաջ»։

Այս դրույթը ենթադրում է, որ կրոնական կառույցները, այդ թվում՝ առավել եւս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որեւէ կերպ իրավասու չեն միջամտելու պետական իշխանության մարմինների գործունեությանը, մասնավորապես՝ դատական կամ նախաքննական գործընթացներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրապարակային պաշտոնական հայտարարության մեջ հնչած ձեւակերպումները, որոնք պարունակում են գնահատականներ իրավական գործընթացների վերաբերյալ, առնվազն կարող են դիտարկվել որպես հնարավոր սահմանախախտում՝ իրավական սահմանազատման սկզբունքի տեսանկյունից։

Օրինակ՝ Մայր Աթոռի հայտարարությունում օգտագործվել են արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ապօրինի խուզարկություն», «քաղաքական շարժառիթներով մղված հետապնդում», «անարդար եւ ուղղորդված ձերբակալություն», «հայ եկեղեցու եւ ազգային արժանապատվության դեմ թիրախավորում»։ Այս ձեւակերպումները կարող են ընկալվել որպես միջամտություն ընթացիկ քրեական գործին, եւ որպես ճնշում նախաքննական ու դատաքննական գործընթացների վրա։

Բացի այդ, նշյալ հայտարարության որոշ հատվածներ կարող են դիտարկվել որպես դատական իշխանության անկախության վրա չնախատեսված ազդեցության փորձ։

ՀՀ Սահմանադրության 5.1 եւ 97.1 հոդվածները երաշխավորում են դատարանների անաչառությունն ու անկախությունը՝ բացառելով ցանկացած արտաքին ազդեցություն կամ ճնշում դատավարական գործողությունների նկատմամբ։

 

Քանի որ խոսքը վերաբերում է ընթացիկ քրեական գործով անձի կալանքի կիրառման մասին որոշմանը՝ դատարանի լիազորությունների շրջանակում, Մայր Աթոռի կողմից արված որակումները՝ մինչ դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը, իրավական տեսակետից կարող են դիտվել որպես զգայուն եւ վիճահարույց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարության որոշ ձեւակերպումներ ենթադրաբար՝ տեսականորեն, կարող են պարունակել նախաքննական գաղտնիքի խախտման եւ կողմնակալության ընկալման վտանգ։ Ուստի, եթե նշյալ ձեւակերպումները հիմք չունեն փաստական եւ իրավական տեսանկյունից, ապա դրանք, հնարավոր է, եւ կարող են պայմանավորել հանրային ընկալումները եւ խաթարել նախաքննության հավասարակշռված ընթացքը։

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական վերլուծությունները՝ եթե պետական իրավապահ մարմինները գնահատեն, որ կրոնական կառույցի կամ այլ սուբյեկտի հայտարարությունն իր բովանդակությամբ ենթադրաբար կարող է խաթարել դատական իշխանության անկախությունը, խոչընդոտել նախաքննությանը կամ ազդել հանրային անվտանգությանը, ապա հնարավոր է եւ կարող են նախաձեռնվել համապատասխան իրավական գործընթացներ՝ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների հիման վրա։

Տեսականորեն կիրառելի են ՀՀ Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածները՝

Հոդված 444 - Դատաքննությանը միջամտելու փորձ - եթե հայտարարությունը նպատակ ունի ազդել դատավորի կամ դատարանի վրա՝ որոշման կայացման ընթացքում։

Հոդված 452 - Քննությանը խոչընդոտելը - եթե հայտարարությունը նպատակ ունի ազդել քննիչի, վկաների կամ կողմերի վրա՝ քննչական գործընթացը խաթարելու նպատակով։

Հոդված 322 - Զանգվածային անկարգությունների հրապարակային կոչեր - եթե հայտարարությունը կարող է ընկալվել որպես հրահրում հասարակական անկարգությունների կամ ապօրինի հավաքների եւ նմանատիպ օրինազանց արարքների։

Հոդված 422 - Սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր - երբ հայտարարությունը ակնարկում է իշխանության յուրացման կամ սահմանադրական կարգի փոփոխման փորձերին՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով։

Չափազանց կարեւոր է հասկանալ, որ այս հոդվածների կիրառելիությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյո՞ք կան փաստացի ապացույցներ, որ հայտարարությունն ունեցել է գործնական ազդեցություն ընթացող գործընթացների վրա կամ հանրային վտանգ է ներկայացնում։ Հակառակ պարագայում, այն ենթակա է խոսքի ազատության իրավունքին։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ հրապարակային պաշտոնական, նույնիսկ քառատող հայտարարությունները, հատկապես ազդեցիկ կառույցների կողմից, որոնք վերաբերում են ընթացիկ նախաքննական կամ դատական գործընթացներին, պետք է խստորեն զերծ մնան իրավական ընթացակարգերին հրապարակային ազդեցության տպավորություն ստեղծելուց, ինչը այս հայտարարության պարագային հնարավոր է եւ կարող է մի փոքր կասկածելի է թվալ։

Նման հայտարարությունների ձեւակերպման մեջ առավել ցանկալի է պահպանել Սահմանադրությամբ ամրագրված չեզոքության սկզբունքը, եւ իրավական գնահատականների ձեւակերպումը թողնել բացառապես դատարանին։

Հ․Գ․ Այս հոդվածը պատրաստվել է բացառապես վերլուծական եւ իրավազեկման նպատակով։ Այն չի պարունակում որեւէ անձի կամ կառույցի հասցեին ուղղված իրավական կամ քաղաքական մեղադրանք, այլ հիմնված է ՀՀ Սահմանադրության, օրենսդրության եւ գործող իրավական նորմերի վրա։ Վերլուծության միակ նպատակը ընթացիկ իրավական գործընթացների լուսաբանումն է՝ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով՝ զերծ մնալով անհատական կամ ինստիտուցիոնալ գնահատականներից։

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

 

Marzernews-1

Tags Սամվել Կարապետյան ՀՀ Սահմանդրություն Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 May 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 May 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 May 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 May 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 May 2026
«Մի՛ դարձիր ընտրական հանցագործ»՝ կառավարությունը աջակցելու է  իրազեկման արշավին
11:13 / 12 May 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք․Ժաննա Անդրեասյան
08:55 / 12 May 2026
Calendar
June 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« May
July »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am