Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 24, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

Ինչի՞ են ձերբակալվել «Մարտական եղբայրության» անդամները

Մարտի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը: Կորել է կապը նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։

«Մարտական եղբայրության» անդամները այսօր՝ մարտի 24-ին  նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան «Եղբայրության» ներկայացուցիչները առաջարկել էին փոխզիջումային լուծում՝ գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:

«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական «Եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները եւ քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

  • 12:14 / 24 March 2024

Հայաստանի նախագահը տաքսի է կանչում (տեսանյութ)

Ֆեյսբուքում շրջանառվում է «Սպուտնիկ Արմենիա»-ի նկարահանած տեսանյութը, որում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տաքսի է կանչում զբոսաշրջիկների համար։

  • 11:53 / 24 March 2024

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

  • 11:44 / 24 March 2024
  • 1
  • 2

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am