Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for May 9, 2024

Calendar
May 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« April
June »

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա. armenpress.am

Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա եւ բոլորի սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանը՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական արտոնությունները:

«Ներկա պահին մենք շարժվում ենք հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին օրենքով, ըստ որի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի  մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»,- ներկայացրեց նա:

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Նա տեղեկացրեց՝ վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով: Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաեւ գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

«Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաեւ` 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը, ստանալ անվճար պրոթեզավորում եւ վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- հայտնեց նա:

Կեսոյանը ընդգծեց՝ վետերանները ստանում է ամենամսյա պատվովճար՝ 100 հազար դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս: Հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ՀՀ Մարշալ Բաղրամյանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը նշեց՝ Հայաստանի վետերանների միավորումը Մայիսի 9-ը տոնելու է հստակ ծրագրով: Նա ցավով տեղեկացրեց՝ ողջ վետերանների 40 տոկոսն է, որ հենաշարժողական խնդիրներ չունի, մնացածը ի վիճակի չեն քայլել:

«Մեր ծրագիրն է լինել հաղթանակի այգում, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո մասնակցել «Անմահ գնդի» քայլերթին, նախատեսվում է ընդունելություն ՌԴ դեսպանատանը, ինչպես նաեւ «Անմահ գունդ» միջազգային կազմակերպությունում»,- ասաց Եսայանը:

Նա խոսեց նաեւ իրենց մտահոգող ամենամեծ խնդրից՝ ընդգծելով, որ մնացած խնդիրները բարձրաձայնելու կարիք չի տեսնում:

«Ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում գործունեություն ծավալած անձինք, որոնք ավելի մեծ ներդրում ունեն հաղթանակի մեջ, այսօր ոչ մի ուշադրության չեն արժանանում: ԱՊՀ վետերանների միջազգային միության կորդինացիոն խորհրդի անդամ եմ եւ կարող եմ փաստել, որ բոլոր նախկին հանրապետություններում, բացի Մերձբալթյան երկրներից, թիկունքայինները հավասարվեցված են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հայաստանում դա չի արվում,- նշեց Եսայանը եւ հույս հայտնեց, որ խնդիրը լուծում կստանա:

  • 11:19 / 09 May 2024

Կխոսի վերջին ամիսներին թանգարանի եւ իր առջեւ ստեղծված խոչընդոտների վերաբերյալ․ Միքայել Բադալյանը հեռանում է

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հայտարարել է, որ մայիսի 13-ից չի լինելու.արգելոց-թանգարանի տնօրենը։

«Սիրելի բարեկամներ.

Սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երեւանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչեւ տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։

Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների եւ ինչու չէ, նաեւ վերջին ամիսներին թանգարանի եւ իմ առջեւ ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:

Աստծով»,-գրել է նա։

  • 09:53 / 09 May 2024

Այսօր մենք ոգեկոչում ենք նաեւ Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:

Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:

Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:

Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաեւ պատերազմի արեւմտյան ճակատներում, պարտիզանական եւ ընդհատակյա պայքարում:

Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի եւ նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը եւ նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն:

Նա, ինչպես նաեւ դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, եւ այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:

Նաեւ այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ եւ բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

  • 09:43 / 09 May 2024
  • 1
  • 2

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am