Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for May 4, 2024

Calendar
May 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« April
June »

Տավուշից ոտքով՝ Երեւան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամնեը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքից, զոհվածների ծնողների, մշակույթի գործիչների, հասարակական գործիչների հետ միասին շարժվեցին Երեւան: Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:

Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կոսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:

Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումներին վերջ դնել։

  • 17:07 / 04 May 2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին:

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել:

Ըստ աղբյուրի՝ ATAGS-ները կարող են հարմարեցվել Հայաստանի արբանյակային համակարգին միանալու համար, ինչը կարող է թույլ տալ օգտագործել թիրախավորման էլ ավելի առաջադեմ հնարավորություններ: Հարմարեցնելով ATAGS ինտերֆեյսը և ինտեգրելով նավիգացիան՝ Հնդկաստանը ցույց է տալիս իր հանձնառությունը գործընկեր երկրներին օգտագործման համար հարմար և հարմարվող ռազմական լուծումներ տրամադրելու հարցում:

  • 17:00 / 04 May 2024

Գյումրիում հայտնաբերել են 3 եւ 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները

Ըստ Shamshyan.com-ի, մայիսի 4-ին,  ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։

Այրվել է տան տանիքն ամբողջությամբ եւ 2 սենյակները։

Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 եւ 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով եւ ծխահարված վիճակում։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։

  • 10:50 / 04 May 2024

Սպասում է ամրոպ եւ անձրեւ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին՝ հարավարեւմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։

Երեւան քաղաքում՝

Մայիսի 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 17-19, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։

  • 10:24 / 04 May 2024

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները

Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով հենապատը փլուզվել է, ինչի հետեւանքով ջրալցվել են հարակից տները։ Հայտնում են ՀՀ նԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետեւանքով հեղեղվել են մոտակա տները եւ փողոցները։

Փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը,  Փրկարար ծառայության եւ Երեւան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։

 

  • 10:05 / 04 May 2024

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել հայկական դիրքերի վրա․ՊՆ

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետեւել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

  • 10:00 / 04 May 2024

Հումանիստ, բարերար, ընկերասեր, հայրենասեր, աշխատասեր․ Գարիկ Ղազարյանը դարձավ 40 տարեկան

Մայիսի 4-ը  «Աժդանակ» ՍՊ ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Գարիկ Ղազարյանի ծննդյան օրն է։

Մի քանի օր առաջ Երեւանից վերադառնալիս՝ ուղեւորներից մեկը, որը զոհված հերոսի մայր էր, զանգեց հարազատներին ու հետո բարձրաձայն ասաց, որ «Աժդանակ» ընկերությունը նորոգում է  Կապանի Բաղաբուրջի  հուշահամալիր տանող ճանապարհը։

«Շատ են մեզ օգնում, երբեմն՝ առանց դիմումի՝ իրենց կամքով. շնորհակալ ենք Գարիկից», - ասաց տիկինը։

Առաջին դեպքը չէ, որ «Աժդանակ»-ի համահիմնադիր ու  գլխավոր տնօրեն Գարիկ Ղազարյանի մասին այսպես են արտահայտվում։ Ես էլ եմ շատ անգամ դիմել նրան՝ խնդրելով աջակցել կարիք ունեցողներին ու ոչ մի անգամ  մերժում չեմ ստացել։

Չէր համաձայնում, որ  գրվի այդ մասին, ներկայացվի իր արածը։ «Չեմ անում ասելու համար, ես իմ պարտքն եմ կատարում», - պարզաբանում էր Գարիկը։ Սակայն, երբեմն խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, գրել եմ նրա ձեռնարկած գործերի ու նախաձեռնությունների մասին։

Չի հոգնում երբեք, չի տրտնջում․անհրաժեշտության դեպքում առաջնագծում է, հետո՝ արտադրությունում, այնուհետեւ՝ համայնքային ու մարզային միջոցառումներում, հաջորդիվ՝ Աստծո տանը...

  • 00:00 / 04 May 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am