Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for May 22, 2024

Calendar
May 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« April
June »

Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդից եւ կառավարությունից

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին։

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փոխդեսպանը։

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։

 

  • 11:45 / 22 May 2024

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին  հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը։

  • 10:03 / 22 May 2024

Փորձել են հրկիզել Կապանի համայնքապետի ավտոմեքենան

Մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաեւ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում եւ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ նշված ավտոմեքենան խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր փորձել են հրկիզել։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզի ԱԱԾ աշխատակիցները եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։

  • 09:58 / 22 May 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am