Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում։ Այս մասին նաեւ հայտնել է ՀՀ վարչապետը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ՝ բնակիչներին ցույց տալով փշալարե պատնեշների լուսանկարը եւ նշելով, որ բացառված է՝ մարդ կամ կով անցնի:
«Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-սահմանամերձ գյուղերի բնակիչներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
0 Comments