Հանրապետության տարածքում`
Մայիսի 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին՝ հարավարեւմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։
Երեւան քաղաքում՝
Մայիսի 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 17-19, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։
0 Comments