Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս համայնքի մշակութային կյանքի զարգացման հեռանկարներն ու առաջիկայում պլանավորվող նախագծերը, որոնք կնպաստեն համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը:
Առաջիկայում հիմնովին նորոգվելու է Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի շենքը։ Փոխնախարարն ու համայնքի ղեկավարը խոսել են ընթացիկ աշխատանքների մասին։
Կարեւորվել է, որ համայնքային միջոցառումները Գորիսի պետական դրամատիկական թատրոնի շենքում այսուհետ անցկացվեն առանց վարձակալության` համայնքին հնարավորություն տալով մշակութային կյանքի ակտիվացման նպատակով, օգտագործել սրահները։
Քննարկվել է նաեւ նախարարության աջակցությամբ Գորիսում տարբեր երաժշտական խմբերի մասնակցությամբ, մշակութային նախաձեռնությունների, միջոցառումների կազմակերպման հարցը։






Դանիել Դանիելյանը կարեւորել է արդյունավետ համագործակցությունը` ընդգծելով, որ փոխգործակցությունը նոր հնարավորություն կստեղծի համայնքի համար:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւս ողջունել է համագործակցության պատրաստակամությունը նշելով, որ արդյունավետ աշխատանքը կխթանի զբոսաշրջային քաղաքի մշակութային կյանքի ակտիվացումը:
0 Մեկնաբանություն