Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի ոստիկանությունում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Նոր Նորքի ոստիկանության բաժնի շենքից եւ տեղեկացրել, որ զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք:
Նրա հրապարակած տեսանյութում պայթյունի ձայն է լսվում:
Ոստիկանությունից News.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնում՝ հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, մանրամասներ ոստիկանությունից չնշեցին, միայն նշեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել:
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանում։
Ըստ Shamshyan.com-ի, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Ոստիկանության շենքի բակում պայթյուն է հնչել, իսկ եւս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ։
Ժամը 18.05
«Մարտական եղբայրություն» միաբանությունը, իր հերթին, հաղորդագրությամբ է հանդես եկել՝ հերքելով իր առնչությունը միջադեպին։
«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն, գործել եւ գործելու ենք միայն օրենքի շրջանակներում», - ասված է նրանց ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ միաբանության անդամներին այսօր ձերբակալել են։
ժամը 18.20
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
ժամը 19.10
Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:
Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն