Մարտի 21-ին կայացած կառավարության նիստում, կառավարությունը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2024թ․ հունվարի 4-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց։ Այստեղ նա կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել, ինչի արդյունքում Արմեն Ղուլարյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում էր 2021թ․-ի հունվարի 27-ից։
0 Մեկնաբանություն