Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) եւ «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․)․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետեւանքով «Hyundai Elantra»-ի շարժիչը պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ «Նիվան» էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց, եւ հայտնվել դաշտում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Ըստ shamshyan.com-ի, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Սիսանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության հերթապահ խմբերը:
Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:
Նույն աղբյուրի համաձայն՝ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը, որը սպասարկում է Սիսիանը, հսկայական աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ:
0 Մեկնաբանություն