ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։
ԱԱԾ-ից հայտնում են, որ ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչեւ 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի եւ օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։
Տեղեկությունների համար դիմել ք․ Երեւան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով։
0 Մեկնաբանություն