Լրագրող Վովա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․
«Դոդի Գագոյի (հա, հենց Դոդի Գագո) մարդիկ Աբովյանում կտրում են տաքսիստի դեմը, դուրս հանում ավտոյից, ծեծում ու կրակում վրեն։
Սա «նորմալ» կլիներ, եթե պատահական միջադեպ եղած լիներ, բայց սրան նախորդել է էդ նույն մարդկանց կողմից տաքսիստներին ու ուղեւորներին պարբերաբար տեռորի ենթարկելու դեպքերը ու էս մասին ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎԵԼ Է մարդկանց կողմից։
Անգամ Հանրայինն ա ռեպորտաժ պատրաստել էդ թեմայով։ Ու իրավապահ համակարգը լռել ա, որեւէ քայլ չի ձեռնարկել։
Ոստիկանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Ա ոչ միայն բացահայտի հանցագործությունները` այլեւ կանխի ու նախականխի։ Արե՞լ ա, ոչ։ Քննչականը, դատախազությունը Հանրայինի ու մյուս լրատվականների ռեպորտաժների հետեւից գնացե՞լ ա` ոչ, չի գնացել։ Իսկ լրատվականի ռեպորտաժը հանցագործության մասին հաղորդում է համարվում։ Այսինքն անպատժելիության մթնոլորտը էս իշխանությունների օրոք նորմալ բան ա։ Ու հիմա ո՞նց մարդիկ ձեր ասած ԱԶԴԱՐԱՐ համակարգով ազդարարեն հանցագործությունների մասին, երբ Հանրայինով ազդարարածի հետեւից չեք գնում։
Հիմա բնական է չէ՞, որ մարդիկ պետությանը չեն վստահելու ու էդ բդեշխներից վախենալու են ու ստրուկի հոգեվիճակով, վախեցած ապրեն դրանց տիրապետության տակ, ոնց ապրել են նախկինում` լիսկաների վախի ներքո։
Ու քննչականը էդ հալով Լիսկայի տղու վրա հաղորդում չտված տուժողի նկատմամբ գործ էր հարուցել` ցուցմունք չտալու համար։ Հիմա տեսնու՞մ եք, որ էդ ցուցմունք չտվողը ճիշտ էր»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն ու ծեծկռտուք է եղել։ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։
0 Մեկնաբանություն