Գորիսի համայնքի ավագանին` համայնքին պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այդ տարածքներում Շուռնուխ բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում:
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրերում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:
Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առնձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է:
Լուսանկարում՝Շուռնուխում կառուցվող բնակելի տները
0 Մեկնաբանություն