Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։
«Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 Մեկնաբանություն