«Երեւի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես Crocus-ի ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն եւ հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաեւ առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին: Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Ներողություն եմ խնդրում «Դոժդի» եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիխոն Դզյադկոն։
Ըստ որոշ աղբյուրների՝ ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։
0 Մեկնաբանություն