Փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն,
«Մասնավորապես, ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․
անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի,
կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեից հայտնում են, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց:
0 Մեկնաբանություն