Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 13։50-ի սահմաններում Դավիթաշենում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետի տարածքում աշխատանքային գործունեություն կատարող բանկերից մեկի մասնաճյուղի աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք եւ հայտնել, որ մի քաղաքացի տարադրամի փոխանակման կետում կեղծ դոլար է փորձել մանրել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր նշված վայրից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երեւանի բնակիչ 46-ամյա Արթուր Ք․-ին։
Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։
0 Մեկնաբանություն