Մարտի 31-ը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ծննդյան օրն է։
Ֆեյսբուքյան իր էջում հոբելյարին շնորհավորել է Դավիթ Համաբարձումյանը։
«Շնորհավոր ծննդյանդ 47-րդ տարեդարձը:
Հպարտ եմ, որ ունեմ Ձեր պես արժանապատիվ եւ խոսքի մեծագույն արժեք ունեցող ղեկավար ու առաջնորդ։
Կյանքի դժվարություններն ու բազմաթիվ փորձությունները երբեք չփոխեցին Ձեր տեսակը, եւ Ձեր լավատեսությամբ, մարդասիրությամբ ու քրիստոնեական մեծ հավատքով` այսօր էլ շարունակում եք ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց ցավ ու դարդին դարման լինել։
Ուժ, եռանդ, առողջություն եւ տոկունություն եմ մաղթում` միաժամանակ ընտանեկան մեծ երջանկություն։
Եվ Աստծո կամոք` Ձեր ծննդյան օրը այս տարի համընկավ Քրիստոնեկան տաղավար տոներից` Հիսուսի հրաշափառ հարության` սուրբ Զատկի տոնին, ուստի մարտի 31-ը մեր համար երկուստեք տոնական կարելի է համարել, եւ միաժամանակ շնորհավորում եմ սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-գրել է Դավիթ Համբարձումյանը։
Marzer.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, Մանվել Փարամազյանին՝ մաղթելով առողջություն, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Քաջարան համայնքի եւ Հայաստան աշխարհի։
0 Մեկնաբանություն