Քրեակատարողական ծառայությունը շնորհավորել է ազատազրկված կանանց գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ծառայության հանրային կապերի բաժինը։
«Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաեւ այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։
Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց եւ ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես նաեւ շուտափույթ ազատում, որտեղ կլինեն գնահատված եւ շրջապատված հարազատների անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
0 Մեկնաբանություն