Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից փորձել է պարզել, թե ե՞րբ է ավարտին հասցվելու Շուռնուխում կառուցվող առաձնատների աշխատանքը։
«Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի շատ մանրամասներ չեմ կարողանալու ասել՝ թե կոնկրետ երբ կավարտվի, բայց տեղյակ եմ, որ ծրագիրը բավականին առաջ գնացել է, ավարտը տեսանելի է»,-պատասխանեց Գնել Սանոսյանը։
Պատգամավորը նախարարին հարցրեց նաեւ Ներքին Հանդի խմելու ջրատարի կառուցման, Շինուհայր–Տաթեւ ճանապարհի նորոգման մասին։
Դավիթ Դանիելյանի հարցադրումներն ու Գնել Սանոսյանի պատասխանները՝ «Հայկական ժամանակ»-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն