Հայաստանում ներկայում մոտ 900 անձ պրոբացիայի շահառու է, որոնք չեն հայտնվել բանտում, եւ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու վարչական հսկողություն։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«2023 թվականը կարեւոր ու ռեֆորմային էր պրոբացիայի ծառայության համար։ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանները կարողանում են տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել։ Ձեռք են բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ լեհական առաջատար միջազգային կազմակերպությունից։ Եվ արդեն այսօր ունենք մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետեւ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաեւ տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել»,- ասաց Մինասյանը։
0 Մեկնաբանություն