Մարտի 23-ին, ժամը 14։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, որոնցից մեկը հետիոտն է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 2001 թ․) բախվել է «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1954 թ․), այնուհետեւ արտաքին լուսավորման սյանը՝ վնասելով կայանած «Opel» եւ «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։
Վարորդ Գ․ Շ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները տուժած հետիոտնին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել «Renault» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի կիրառմամբ մեքենայի սրահից արգելափակված վարորդին դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
0 Մեկնաբանություն