Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բեւեռի մամուլի ծառայությունից։
«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բեւեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բեւեռի գրասենյակներում»,-նշում են Բեւեռից։
Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում
Նշենք, որ ԱԺԲ-ից հայտնել են, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բեւեռի գրասենյակներում: Մասնավորապես, խուզարկվել են Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի, Արա Պապյանի, բնակարաններում: Մարզերում եւս խուզարկում են ԱԺԲ-ի աջակիցների տներն եւ գրասենյակները:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած անձանց եւ նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաեւ որպես «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր եւ առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն:
Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ եւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։
0 Մեկնաբանություն