Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 13 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

«Դոդի Գագոյի մարդիկ Աբովյանում կտրում են տաքսիստի դեմը, դուրս հանում ավտոյից, ծեծում ու կրակում վրեն»․ լրագրողի գրառումը

Լրագրող Վովա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Դոդի Գագոյի (հա, հենց Դոդի Գագո) մարդիկ Աբովյանում կտրում են տաքսիստի դեմը, դուրս հանում ավտոյից, ծեծում ու կրակում վրեն։

 Սա «նորմալ» կլիներ, եթե պատահական միջադեպ եղած լիներ, բայց սրան նախորդել է էդ նույն մարդկանց կողմից տաքսիստներին ու ուղեւորներին պարբերաբար տեռորի ենթարկելու դեպքերը ու էս մասին ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎԵԼ Է մարդկանց կողմից։

Անգամ Հանրայինն ա ռեպորտաժ պատրաստել էդ թեմայով։ Ու իրավապահ համակարգը լռել ա, որեւէ քայլ չի ձեռնարկել։

Ոստիկանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Ա ոչ միայն բացահայտի հանցագործությունները` այլեւ կանխի ու նախականխի։ Արե՞լ ա, ոչ։ Քննչականը, դատախազությունը Հանրայինի ու մյուս լրատվականների ռեպորտաժների հետեւից գնացե՞լ ա` ոչ, չի գնացել։ Իսկ լրատվականի ռեպորտաժը հանցագործության մասին հաղորդում է համարվում։ Այսինքն անպատժելիության մթնոլորտը էս իշխանությունների օրոք նորմալ բան ա։ Ու հիմա ո՞նց մարդիկ ձեր ասած ԱԶԴԱՐԱՐ համակարգով ազդարարեն հանցագործությունների մասին, երբ Հանրայինով ազդարարածի հետեւից չեք գնում։

Հիմա բնական է չէ՞, որ մարդիկ պետությանը չեն վստահելու ու էդ բդեշխներից վախենալու են ու ստրուկի հոգեվիճակով, վախեցած ապրեն դրանց տիրապետության տակ, ոնց ապրել են նախկինում` լիսկաների վախի ներքո։

Ու քննչականը էդ հալով Լիսկայի տղու վրա հաղորդում չտված տուժողի նկատմամբ գործ էր հարուցել` ցուցմունք չտալու համար։ Հիմա տեսնու՞մ եք, որ էդ ցուցմունք չտվողը ճիշտ էր»։

Հիշեցնենք, որ  մարտի 7-ին Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն ու ծեծկռտուք է եղել։ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։

  • 11:01 / 13 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am