Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 26 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

Հարկային պարտավորությունները կներվեն. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն,

«Մասնավորապես, ի թիվս  դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․

անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի,

կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեից հայտնում են, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց:

  • 17:32 / 26 марта 2024

Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) եւ Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջուջեւան-Կիրանց ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան եւ Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Աշոցքի, Արագածի, Թալինի եւ Ապարանի տարածաշրջաններում բուք է:

  • 17:17 / 26 марта 2024

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից հանել են Արցախի մասին պատմող բաժինը․ ահազանգում է ԱԺ պատգամավորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանն ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ Հայաստանի նախագահի պաշտոնական էջից հանել են «Արցախի Հանրապետություն» բաժինը։

«Ադրբեջանի հերթական պահանջը

ՀՀ պետական կառավարման մարմիններից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաեւ պաշտպանության նախարարության կայքում․․․

Արցախի բաժինը հեռացվել է նաեւ նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» եւ, չեն զլացել սկսել հենց Արցախից։

Մոտս այն հստակ համոզմունքն է ձեւավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժվեն»,-գրել է նա ու կից հրապարակել իր նամակն ու նամակի պատասխան գրությունը։

  • 13:58 / 26 марта 2024

Մեր բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում․Պեսկով

«Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»,-«Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռեւս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է...»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը»։

«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն եւ բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երեւանը կունենա քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, եւ մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա։

  • 13:35 / 26 марта 2024

Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին:

Kathimerini  օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարեւորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առեւտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի եւ Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչեւ Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարեւորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սեւ ծովի, մյուս կողմից Պարսից եւ Օմանի ծոցերի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման եւ ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաեւ այդ երկու վերջնակետերի միջեւ երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետեւ Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջեւանով եւ այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թեւն է:

Կա նաեւ արեւելք-արեւմուտք թեւը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաեւ Սեւ ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաեւ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան կապի համար եւ մենք պատրաստ ենք նաեւ սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

- Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովում է անվտանգությունը:

- Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

- Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքով:

  • 12:34 / 26 марта 2024

Ներկայում մոտ 900 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ վարչական հսկողություն․արդարդատության նախարար

Հայաստանում ներկայում մոտ 900 անձ պրոբացիայի շահառու է, որոնք չեն հայտնվել բանտում, եւ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու վարչական հսկողություն։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«2023 թվականը կարեւոր ու ռեֆորմային էր պրոբացիայի ծառայության համար։ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանները կարողանում են տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել։ Ձեռք են բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ լեհական առաջատար միջազգային կազմակերպությունից։ Եվ արդեն այսօր ունենք մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետեւ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաեւ տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառել»,- ասաց Մինասյանը։

  • 12:23 / 26 марта 2024

Մեծ Պահք․ ավագ երեքշաբթի

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր եւ պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաեւ իմանալի (հոգեւոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

  • 10:40 / 26 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am