Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 6 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

«Հողի վրա մեր գտնվելու վայրը չգիտենք, բայց խոսում ենք պատմական քարտեզների անճշտությունից»․ Սարգիս Խաչատրյան

Լրագրող-բլոգեր Սարգիս Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայոց Պատմության դասագրքի, մեր պատմական քարտեզների շուրջ բարձրացած աղմուկը ինձ ստիպեց մի բան հիշել:

Առաջին օրը, երբ մտա զորամաս ծառայության առաջին օրը ինձ մի բան էր հետաքրքիր, որ կողմում է հակառակորդը, որն է մեր թիկունքը ու ինչ շփման գիծ ունենք էդ հատվածում և՛ քարտեզի վրա և՛ գետնի վրա: Իհարկե, շատ լավ իմանալով Հադրութ քաղաքի տեղադիրքը, լավ հասկանում էի հիմնական ուղղությունները : Բայց մարտավարական իրավիճակին տիրապետելը լռիվ այլ պատմություն է: Ու երկար ուսումնասիրելուց հետո որոշեցի ծառայակիցներիս հարցեր տալ: Նաև օգտագործելով զգացմունքային պահը:

Արդյոք նրանք գիտեի՞ն նրանց մշտական տեղակայման վայրը քարտեզի վրա: Իհարկե ոչ:

  • 13:32 / 06 марта 2024

ԲԴԽ-ն հայտնել է 2 դատավորի լիազորությունների կասեցման մասին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։

«Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • 10:47 / 06 марта 2024

Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների եւ թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման եւ օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաեւ բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը եւ վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը եւ հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարեւոր խթան կհանդիսանա։ Արդարադատության նախարարը նաեւ անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ-ԵՄ համատեղ հանձնառությունը։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաեւ դտաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, անդրադարձել հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ առաջընթացին ու միջազգային ցուցանիշներում գրանցած հաջողություններին:

 

  • 10:27 / 06 марта 2024

Եվս մեկ նոր կուսակցություն Հայաստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Հայաստանում շուտով եւս մեկ կուսակցություն կծնվի՝ ՀԺՊԿ անունով՝ Հանուն ժողովրդավարական պետականության կուսակցություն։ Փետրվարի 11-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, հիմնել է Արսեն Սարգսյանը, ով մեզ ասաց, որ կուսակցությունը հիմնադրվել է «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմքի վրա: Սարգսյանը ՀԿ-ի հիմնադիրն է նաեւ։ Նա ասաց, որ այս պահին կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի, իսկ նրա քաղաքական գծի մասին կխոսի, երբ այն գրանցվի։

Նորաբաց կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում Արսեն Սարգսյանը մարդկանց հրավիրում է միանալ իրենց․ «Ո՛վ Հայ ժողովուրդ, մեր փրկությունը միաբանության մեջ է, Հանուն Հայրենիքի, Հանուն Ժողովրդիս բարօրության, եթե դո՛ւ չես սակարկում ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, եթե դո՛ւ չես ուրացել սուրբ Արարատը` կարող ես միանալ մեզ»։

  • 10:20 / 06 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am