Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 22 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

Նռնաձորում 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով պետական ֆինանսավորման ծրագրից․Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց նախատեսվող այլ ծրագրերը (ֆոտոշարք)

Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։ Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին։

Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին եւս, մասնավորապես սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը։

Ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս։

Այս տարի պետական ֆինանսավորմամբ կսկսվի դեպի Նռնաձոր տանող նոր ճանապարհի (Մ17- Նռնաձոր – Հ49 ավտոճանապարհ) կառուցումը։ Առաջին փուլի ճանապարհաշինության մրցույթը հայտարարված է, այն կկայանա ապրիլի 12-ին։

 Ծրագրի նախահաշվային արժեքը 3 մլրդ 604 մլն 489 հազար դրամ է, ճանապարհը կլինի ավազակոպճային ծածկով։

Հաջորդ փուլի ծրագրով նոր ճանապարհը կասֆալտապատվի։

 

Այս մասին marzer.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

  • 20:48 / 22 марта 2024

ԶՊՄԿ-ի տարեկան արտադրանքը կհասնի 40 մլն տոննա խտանյութի․ Արմեն Ստեփանյան (տեսանյութ)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ցանկանում են միջազգային ընկերությունների մրցակից կամ գոնե դրան ձգտող ընկերություն դառնալ։ Այդ մասին մարտի 22-ին՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) համաժողովի ժամանակ հայտնել է կոմբինատի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Աննա Սաղաբալյանը:

Նրա համոզմամբ՝ կայուն զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տեղեկատվությունը։ «ESG համակարգում ինձ համար ամեն ինչ սկսվում է մենեջմենթից՝ ինչպես ես գնահատում ռիսկերը, ինչ պարտականություններ ես ստանձնում: Երկրորդ խնդիրը տվյալների վերլուծությունն է: Կարևոր է տեղեկություն տրամադրել ոչ միայն արվածի մասին, այլև՝ թե ինչ ուղղությամբ ես ընթանում: Այսօր շատ քիչ ընկերություններ են հաշվետվություններ ներկայացնում, որոնցից կարելի է դատել, թե ինչ ուղղությամբ են առաջ ընթանում: Եթե նպատակակետը կա, ավելի հեշտ է որոշել դրան հասնելու քայլերը: Զեկույցը պետք է լինի ոչ թե սոսկ արածի մասին, այլ՝ թե ինչ ես արել, ինչ ես անում և ինչ բացթողումներ կան»,- հավելեց Սաղաբալյանը։

Նրա համոզմամբ՝ հաշվետվություններում ոչ մի դեպքում չպետք է գրել, թե ընկերությունը ինչ մտադիր չէ անել կամ ինչին չի հավատում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր հերթին հիշեցրեց, որ ընկերությունը վաղուց է քայլեր ձեռնարկել կայուն զարգացման ուղղությամբ։

  • 20:23 / 22 марта 2024

52-ամյա կնոջ վրա կրակել է նախկին ամուսինը, որը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է. shamsyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում եւ ոստիկանության  Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։

Ոստիկաները տեղում  պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի  հետ  Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը  բռունցքով հարվածել է  նրա կրծքավանդակին`  պատճառելով ֆիզիկական ցավ, ապա  հայհոյանքներ է հնչեցրել, եւ 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետեւանքով իր մոտ առաջացել է վախի եւ տագնապի զգացողություն:

Ոստիկանները Ս.Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա  հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջեւ տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով:  Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս․ Բաբայանի եւ նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի  տեղեկություններով` Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

 

  • 18:13 / 22 марта 2024

Ի՞նչու են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը․ ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը

2024 թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին եւ Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին:

Միջնորդությունը բավարարվել է։

Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

  • 17:28 / 22 марта 2024

Վազգեն Սաղաթելյանին քիչ առաջ ձերբակալեցին (տեսանյութ)

Դիմակավորված ոստիկանները քիչ առաջ ձերբակալեցին «Իմնեմնիմի» պոդքաստը վարող հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները բռնի ուժով ձերբակալել եւ Քննչական կոմիտե են տարել Նարեկ Սամսոնյանին։ Դեպքից ավելի ուշ ՔԿ խոսնակը հաղորդել էր, որ Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Տեսանյութը՝ News.am-ի

  • 16:43 / 22 марта 2024

Ըստ տեղեկությունների՝ Իջեւանում երկու կին վեներական հիվանդությունների տարածման աղբյուր են եղել․ առողջապահության նախարարության պարզաբանումը

Վերջին մեկ շաբաթում համացանցում լուրեր են տարածվում Իջեւան քաղաքում վեներական հիվանդությունների տարածվածության մասին։

Ըստ այդ տեղեկությունների՝ դրանք տարածվել են թեթեւ վարքի տեր երկու կանանց միջոցով։

Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում մարզի բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ առողջապահության նախարարության տիրույթում է։

Իսկ Առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության գծով խորհրդատու, «Մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն էլ, ի պատասխան տարածվող տեղեկությունների՝ պարզաբանել է․   «Համացանցում եւ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն, որ ՀՀ մարզկենտրոններից մեկում սեռավարակաների համաճարակ է։ Գրանցվել է սեռավարակի մի քանի դեպք, անգամ խոսում են, որ կան սեռական ծառայություններ մատուցող կանայք, որոնք կարծես թե հատուկ վարակում են տղամարդկանց եւ տարածում վարակը։

  • 16:21 / 22 марта 2024

ՁԵրբակալվել է Նարեկ Սամսոնյանը

Մարտի 22-ին ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

  • 14:29 / 22 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am