Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 27 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

Շուռնուխի տների կառուցումից մինչեւ Ներքին Հանդի խմելու ջրատար եւ այլն. Դավիթ Դանիելյանի հարցադրումները նախարարին (տեսանյութ)

Ազգային  ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից փորձել է պարզել, թե ե՞րբ է ավարտին հասցվելու Շուռնուխում կառուցվող առաձնատների աշխատանքը։

«Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի շատ մանրամասներ չեմ կարողանալու ասել՝ թե կոնկրետ երբ կավարտվի, բայց տեղյակ եմ, որ ծրագիրը բավականին առաջ գնացել է, ավարտը տեսանելի է»,-պատասխանեց Գնել Սանոսյանը։

Պատգամավորը նախարարին հարցրեց նաեւ Ներքին Հանդի խմելու ջրատարի կառուցման, Շինուհայր–Տաթեւ ճանապարհի նորոգման մասին։

Դավիթ Դանիելյանի հարցադրումներն ու Գնել Սանոսյանի պատասխանները՝ «Հայկական ժամանակ»-ի տեսանյութում։

  • 17:31 / 27 марта 2024

Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ․ ո՞մ է տրամադրվելու հասույթը

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Հիմնադրամից հայտնում են, որ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմսը:

Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի:

  • 17:04 / 27 марта 2024

Ըստ քարտեզների՝ Տավուշի հատվածում կան հողեր, որոնք , ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մարտի 27-ին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողի  հարցին, թե ինչո՞ւ են սահմանագծումը, սահմանազատումը սկսել իրականացնել հենց Տավուշից և ոչ թե, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ Հայաստանի տարածքները օկուպացված են՝ ասաց․ «Տավուշի հատվածում էլ ունենք հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ»։ Նախարարը նշեց, որ 4 գյուղերի վերադարձման հետ կապված որոշումներ դեռ չկան։

«Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը»,-ասաց նախարարը և նշեց, որ հիմա գտնվում են իրավական, փաստաթղթային պրոցեսում,  հետո տեղում բուն սահմանազտման պրոցեսը կլինի։

Ըստ Սանոսյանի՝ տեղի բնակչության անորոշության պատճառն այն է, որ «որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել»։

«Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան որոշակի հանդիպումներ, պարզաբանումներ»,-ասաց նա։

 

  • 16:50 / 27 марта 2024

Ողբերգական վթար Սիսիան–Սառնակունք ճանապարհին․1 մահ ու 5 վիրավոր (լուսանկարներ)

Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) եւ «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․)․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետեւանքով «Hyundai Elantra»-ի շարժիչը պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ «Նիվան» էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց, եւ հայտնվել դաշտում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

  • 13:31 / 27 марта 2024

Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ․ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեռավոր 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը, հանգստացնելով իր կողմից ապագայում խաբված համակիրներին, ուղիղ եթերում ժպտալով ասում էր. «Ժողովուրդ ջան, ինչու՞ եք նեղվում, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, որ ինձ հայհոյում են, մի նեղվեք, թողեք հայհոյեն, ինձ համար ամենակարևորն էն ա, որ էդ հայհոյանքը չստանա դրական արձագանք հասարակության մեջ, քանի որ եթե ստանա, դա կնշանակի, որ մենք մի բան սխալ ենք անում, մտածելու բան ունենք»։

Պատերազմից ու ամոթալի կապիտուլյացիայից հետո, երբ վրա եկավ հասարակության արդար ցասումը, նույն Նիկոլը որոշեց քրեականացնել իշխանության հանդեպ վիրավորանքը՝ տխրահռչակ137.1 հոդվածի տեսքով։ Սա խղճուկ փորձ էր իրականությունից փախչելու. հարյուրավոր քրեական գործեր (միայն այս հոդվածով ունեի 6-ը), որոնք սակայն չտվեցին ցանկալի արդյունք և փնթի բռնապետիկը ստիպված սկսեց փակել իր՝ ժամանակին սիրելի ֆեյսբուքի մեկնաբանությունները, փողոցում էլ շրջել տասնյակ թիկնապահներով։ Հետագայում կեղծ «ժողովրդավարության բաստիոն» խաղալու նպատակով գերագույն գլխավոր փնթին ապաքրեականացրեց վիրավորանքը, բայց դե ճիշտը շարունակում է ցավեցնել, հատկապես, երբ այն ամեն օր ճպացնում են դեմքիդ՝ լինի դա փողոցում, ֆեյսբուքում, թե քո նոր ապաստան դարձած TikTok-ում։ Սա է պատճառը, որ կապիտուլյանտը որոշեց վերադառնալ 2021թ.-ին որդեգրած «ամեն գնով լռեցնելու» մարտավարությանը։

Իմ ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվեց ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։ Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք «մարդկանց անդորրը խանգարել ենք»: Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից։

 

  • 10:56 / 27 марта 2024

Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել. Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:

«Խաղացին ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում եւ անում՝ ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարեւորն արդյունքն է: Բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Հայաստանի թիմը զիջեց 1:2 հաշվով: Ազգային ընտրանու կազմում միակ գնդակը խփեց Էդգար Սեւիկյանը, որը կիսապաշտպանի անդրանիկ գոլն է հավաքականում: Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:

  • 10:44 / 27 марта 2024

Մեծ Պահք․ Ավագ չորեքշաբթի

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):

Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

  • 10:26 / 27 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am