Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 23 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

«Դոժդի» խմբագիրը ներողություն է խնդրել եթերում հայերին ուղղված անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար

«Երեւի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես Crocus-ի ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն եւ հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաեւ առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին: Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Ներողություն եմ խնդրում «Դոժդի» եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիխոն Դզյադկոն։

Ըստ որոշ աղբյուրների՝ ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։

  • 20:52 / 23 марта 2024

Վանաձորում հատուկ տեխնիկայի կիրառմամբ մեքենայի սրահից դուրս են բերել արգելափակված վարորդին

Մարտի 23-ին, ժամը 14։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, որոնցից մեկը հետիոտն է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 2001 թ․) բախվել է «Renault» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1954 թ․), այնուհետեւ արտաքին լուսավորման սյանը՝ վնասելով կայանած «Opel» եւ «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։

Վարորդ Գ․ Շ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները տուժած հետիոտնին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել «Renault» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի կիրառմամբ մեքենայի սրահից արգելափակված վարորդին դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

  • 18:22 / 23 марта 2024

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանը։ Դատարանը որոշումը հրապարակել է այսօր՝ մարտի 23-ին։

Նշենք, որ երեկ՝ մարտի 22-ին  կալանավորվել էր փոդքասթի մյուս վարողը՝ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը  մեղադրվում են համատեղ վարվող փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն:

Մասնավորապես, քրեական հետապնդում է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների եւ իշխանության ներկայացուցիչների հասցեին:

  • 12:48 / 23 марта 2024

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով 11 մարդ է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու, բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության կատարմանը, ձերբակալելու մասին»,- նշել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում։

Այժմ ընթանում է ահաբեկիչներին օժանդակողների պարզման աշխատանք։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։

 

  • 12:35 / 23 марта 2024

Կապանի 46-ամյա բնակչուհին Իրանում ստացած թմրամիջոցը մաքսային կետով գաղտնի անցկացրել է եւ իրացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության եւ ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու եւ իրացնելու դեպքեր։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «2024թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռեւս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել եւ տեղադրել է Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։

 

 

  • 12:16 / 23 марта 2024

Կանգնեցվել է ենթադրյալ ահաբեկիչների մեքենան․ «Կրոկուսի Սիթի Հոլլ»- ի հարձակման մեջ կասկածվող 2 անձ է ձերբակալվել

Բրյանսկի մարզում ձերբակալվել են Մոսկվայի «Crocus City Hal»-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»՝ վկայակոչելով   Baza-ին։

Ըստ աղբյուրի, ենթադրյալ հանցագործների մեքենան կանգնեցրել են Թեպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ մեքենայում եղել է վեց մարդ՝ երկուսը բերման են ենթարկվել, չորսին հաջողվել է փախչել։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նրանց հետ աշխատում են անվտանգության աշխատակիցները, ստուգվում են նրանց առնչությունըը ահաբեկչությանը։

Baza-ն նաև հայտնում է, որ հայտնի է դարձել Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Նրանքն են՝

Նասրիդինով Մախմադրասուլ 37 տ

Իսմոնով Ռիվոժիդին 51 տ

Սաֆոլզոդա Շոխինջոն 21 տարեկան

Նազարով Ռուստամ 29 տ.։

  • 11:59 / 23 марта 2024

Մոսկվայում զոհերի թիվը հասնում է 60-ի

Նախնական տվյալներով պարզվել է, որ Մոսկվայի մարզի «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։

«Զննվում են մահացածների մարմինները։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրաձգությունը եւ հրդեհը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall-ում համերգից առաջ: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ եւ մեկ երեխա ծանր վիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

  • 10:46 / 23 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am