Հուլիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովը։ Ըստ մեր աղբյուրի՝ ժողովի ավարտը նախատեսված է ժամը 16-ին։ Այն անց է կացնում կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ժողովի անցկացման վայրը որոշվել էր մոտ մեկ ամիս առաջ։
Երեկվանից Գորիսում են կառավարող ուժի պատգամավորները, կուսակցական մարզպետերը, համայնքապետերը, նախարարները, վարչության անդամության թեկնաուները՝ մոտ 205 հոգի։
Հուլիսի 11-ի երեկոյան քաղաքական ժողովի պատվիրակները մասնակցել են պաշտոնական ընթրիքի։
0 Comments