Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Ավարտվել է Սյունիքում 2021թ․–ի ապրիլին զանգվածային անկարգությունների փորձ արած 4 անձի վարույթի նախաքննությունը
Social 13:31 / 07 July 2025

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին եւ ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը:

Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետեւ Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն եւ անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման,  վնասման եւ այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի եւ օպերատորի միջոցով եւ տվյալ լրատվամիջոցի ներգրամամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:

Լրատվամիջոցի օպերատորն իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել եւ լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր եւ լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:

Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսեւորվել է հետեւյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսեւորելով հարակից շենքերի բնակիչների,  հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած եւ ուղիղ հեռարձակմամբ հետեւող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաեւ ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջեւի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի եւ աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը եւ տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ եւ կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործությունեությունը, ինչպես նաեւ խոչընդոտվել է ՀՀ վարչապետի եւ նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:

Բացիայդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ի ցուցումներով եկել են նաեւ Գորիս համայնքի բնակավայրերի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր ձեռք բերված ընդհանուր համաձայնության շրջանակներում, ՀՀ վարչապետի կողմից հիշյալ տարածքով անցնելու ընթացքում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությունն իրացնելու նպատակով՝ նշված վայրում հավաքված անձանց տվել են ցուցումներ, նրանց շահագրգռելու եւ տարածքը մի քանի ժամ չլքելու նպատակով ապահովել են սնունդով եւ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող բլրակի վրա սեղաններ գցել, իսկ հավաքված անձանց մոտ հանցագործության կատարմանը մասնակցելու ցանկություն առաջացնելու, նրանց վրա ներազդելու, խուլիգանական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու եւ նրանց ակտիվ գործողությունների դրդելու նպատակով ալկոհոլ են հյուրասիրել:

Շարունակելով խուլիգանության կազմակերպանն ու ղեկավարմանն ուղղված իրենց հանցավոր գործողությունները՝ Մ.Հ.-ն եւ Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը եւ խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Բացի այդ՝ Մ.Հ.-ի եւ Հ.Ա.-ի կազմակերպմամբ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել եւ բաժանվել հավաքված անձանց, որից հետո Մ.Հ.-ն վերջիններիս հրահանգավորել է ձվերով հարվածել ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներին:

Այնուհետեւ, Մ.Հ.-ն եւ Հ.Ա.-ն ղեկավարել են հանցանքի կատարումը, մասնավորապես՝ վերջիններիս ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել է դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին եւ ՀՀ վարչապետին եւ նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Կապանից Գորիս մեկնելու ընթացքում՝ Շուռնուխ բնակավայրի մոտ, խուլիգանության մասնակիցները՝ այդ թվում նաեւ Մ.Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք են դրսեւորել բնակավայրի բնակիչների եւ ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետեւող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին եւ վերջիններս դիտավորությամբ ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաեւ ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել եւ տարածվել է համացանցում:

Արդյունքում, Ա.Գ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից դրսեւորած զուսպ եւ հավասարակշռված վարքագծի, կազմակերպված բնույթ կրող, սադրող հակաիրավական գործողություններին առանձին դեպքերում համարժեք իրավաչափ հարկադրանք կիրառելուց զերծ մնալու, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանակի կողմից իրավահպատակ վարքագիծ դրսեւորելու եւ հակաիրավական գործողություններին մասնակից չդառնալու արդյունքում մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:

Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի եւ Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):

Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի եւ Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Marzernews-1

Tags Նիկոլ Փաշինյան քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Calendar
July 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« June
August »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am