Հայ Rus Eng
  • Politics
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Բաժիններ
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

«ՉՈՒԼԱ՞Ն» բառի ազդեցության շարունակությունը․ Սարգիս Յազիչյան
09:22 / 19 June 2025
Գորիսեցի ըմբիշը Եվրոապայի առաջնության արծաթե մեդալակիր
11:06 / 17 June 2025
Մեկ ԳԱՀ, երկու ՄԱՐԴ. եթե սա միաբանություն է, պառակտումն ո՞րն է․ Սարգիս Յազիչյան
10:28 / 17 June 2025
Հայաստանում պաշտոնապես առաջին անգամ նշվում է Հայրերի օրը
10:13 / 17 June 2025
Ամբողջ գիշեր եւ առավոտյան Իրանն ու Իսրայելը հարվածել են միմյանց
10:00 / 17 June 2025
Իջեւանի քաղաքային զբոսայգում 3 հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանը բավարարել է
09:58 / 17 June 2025
Մեկ Ազգ, երկու Կաթողիկոս, անմիաբան միաբանություն․Սարգիս Յազիչյան
10:06 / 15 June 2025
ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից․ news.am (տեսանյութ)
13:37 / 13 June 2025
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը
13:17 / 13 June 2025
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին (ամփոփ)
09:42 / 13 June 2025
Քաղաքական ինտրիգ եկեղեցու շղարշի տակ ․ Սարգիս Յազիչյան
09:24 / 13 June 2025
«Ու՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը»․ Նիկոլ Փաշինյան
12:27 / 12 June 2025
Ճամբարակում պայթյունի հետեւանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
12:13 / 12 June 2025
Ինչպե՞ս են պատրաստվում միավորել ամբողջ հասարակությանը․ Սարգիս Յազիչյան
12:01 / 12 June 2025
Սամսոն Պանյանի մատուցմամբ՝ «Այգեպան աղջիկը» (տեսահոլովակ)
12:34 / 01 May 2025
Ե՞րբ է մեկնարկելու առաջին դասարանցիների հայտագրումը
11:39 / 01 May 2025
Թող աշխատանքն արդյունքի վայելում եւ ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների համար․ Նիկոլ Փաշինյան
11:26 / 01 May 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
11:16 / 01 May 2025
Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում . Ռոբերտ Ղուկասյան
11:02 / 01 May 2025
Սխալներն ընդունելը՝ ուժեղ մարդու հատկանիշ
14:45 / 02 March 2025
Ռուսաստանի բարեկամ Ադրբեջանում փակում են ռուսական Սպուտնիկը.իսկ դեպի արեւմուտք գնացող Հայաստանում ազատ գործում է.Պետրոս Ղազարյան
14:19 / 24 February 2025
Day newsfeed
Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին
Interview 12:34 / 26 March 2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին:

Kathimerini  օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարեւորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առեւտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի եւ Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչեւ Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարեւորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սեւ ծովի, մյուս կողմից Պարսից եւ Օմանի ծոցերի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման եւ ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաեւ այդ երկու վերջնակետերի միջեւ երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետեւ Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջեւանով եւ այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թեւն է:

Կա նաեւ արեւելք-արեւմուտք թեւը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաեւ Սեւ ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաեւ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան կապի համար եւ մենք պատրաստ ենք նաեւ սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

- Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովում է անվտանգությունը:

- Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

- Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքով:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ի ցույց դրեց միջազգային համագործակցության եւ պաշտպանական գործընկերության անհրաժեշտությունը, մասնավորապես Հունաստանի՝ հայ ժողովրդի կողքին լինելով եւ մարդասիրական օգնություն տրամադրելով: Հաշվի առնելով տարածաշրջանային աճող ռիսկերն ու սպառնալիքները, ի՞նչ նշանակություն ունի պաշտպանության մասին հուշագիրը, որը ստորագրել եք ձեր գործընկեր երկրի հետ: Այն պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի լայն համագործակցության, թե՞ նույնիսկ ընդհանուր պաշտպանական դոկտրինի ստեղծման մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով, կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին եւ Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու եւ ցուցաբերած օժանդակության համար:

Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջեւ Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը, այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ, կընդլայնվի:

Հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որեւէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անքակտելիությունը։

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վերջերս Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ «Բարեկամական հարաբերությունների եւ բարիդրացիության մասին» հռչակագրի ստորագրումը նվազեցրեց լարվածությունը երկու երկրների միջեւ։ Որպես Թուրքիայի արեւելյան հարեւան՝ նկատե՞լ եք տարածաշրջանային լարվածության նվազում եւ «սադրիչ» հայտարարությունների նվազում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, եւ բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է եւ՛ խթանել, եւ՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող զարգացումներն էլ եւս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները եւ հարեւանների միջեւ ձեւավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վերջերս Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Ռուսաստանի մեղմ դիրքորոշումը մտահոգություն է առաջացրել ձեր քաղաքացիների շրջանում: Հաշվի առնելով այս փաստերը՝ պատրա՞ստ եք որդեգրել ավելի արեւմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 եւ 2022թթ.:

Եվ հետեւանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել եւ զարգացնել բոլոր գործընկերների հետ եւ ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Պարոն վարչապետ, Հունաստանի հայ համայնքն ավելի քան 30,000 է, ընդ որում նրանք հաջողություններ են գրանցում արվեստի, ակադեմիական ոլորտներում եւ նույնիսկ զբաղվում են քաղաքականությամբ: Ի՞նչ նախաձեռնություններ են քննարկվում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջանձնային փոխանակումների եւ մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրավացի եք, մեր երկկողմ կապերն ամրապնդող կարեւոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Կարեւոր է, որպեսզի առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ եւ հույն երիտասարդ սերունդների շփումներով եւ պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերեւս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջեւ կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Օրերս համագործակցության համաձայնագիր է կնքվել Հայաստանի կառավարության եւ Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի միջեւ, որտեղ կգործի հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոնը: Նախորդ տարի համագործակցության հուշագիր է ստորագրվել Աթենքի գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի միջեւ: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:

Մարդկանց միջեւ շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Եզրափակելով մեր հարցազրույցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ ո՞րն է Ձեր ուղերձը հույն ժողովրդին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը եւ վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը եւս դիտարկում ենք այս շրջանակում: Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաեւ համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաեւ օժանդակությունը: Կայունությունը եւ խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում եւս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի։

Եզրափակելով՝ բարեկամ հույն ժողովրդին մաղթում եմ խաղաղ բարգավաճում եւ առաջընթաց։

Marzernews-1

Tags Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին
12:34 / 26 March 2024
Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը
15:35 / 22 February 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

Phone Number

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

© 2024 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am