Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանուն ինքնաթիռի ուղեւորուհին կատակել է ռումբի մասին, քանի որ նա նյարդայնացած է եղել բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունից:
Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պայթուցիկների մասին հայտարարությունը կատակ է եղել։
«Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ բարձրանում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։
Կինը ասել է՝ հերիք է խոսես, թե չէ ուսապարկիս ռումբը բաց կթողնեմ», -հավելել Է աղբյուրը:
Դրանից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել ։ Ուղեւորուհուն ձերբակալել են եւ այժմ հարցաքննում են ։
0 Comments