Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Կապանում բացվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղը
Տնտեսական 13:06 / 10 մարտի 2024

Մարտի 9-ին Կապանում տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Կապան մասնաճյուղի պաշտոնական բացումը։

Համահայկական միջազգային բիզնես ակումբի մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են գտնվել Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանը, միության 14 մասնաճյուղերից ժամանած մոտ 45, ինչպես նաեւ Կապանում գործունեություն ծավալող գործարարները։

Ողջույնի եւ շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարը կարեւորել է ակումբի ներկայությունը Կապանում, եւ հույս հայտնել, որ այն տեղի գործարարների համար նոր գործընկերային հարաբերություններ կստեղծի, նոր շուկաներ իրացնելու, արտադրանքը ներկայացնելու, բիզնեսը ընդլայնելու հնարավորություն կընձեռի, ինչու չէ նաեւ նոր կորպորատիվ մշակույթ կձեւավորի։

«Համայնքի կայուն զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրական գործունեության խթանումը մեր առաջնահերթ եւ պարտադիր խնդիրների շարքում է։ Եվ դրանից ելնելով, մեր նպատականերից է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, խոշոր բիզնեսի համար ներդրումային նոր հնարավորությունների ստեղծումը եւ համայնքային մակարդակում մեր տնտեսության դիվերսիֆիկացումը» - ասել է Գեւորգ Փարսյանը։

Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Կապանի մասնաճյուղը ակումբի համար ստրատեգիական կարեւորություն է ունենալու, քանի որ այն նպատակաուղղված է զարգացնելու Սյունիքի մարզի տնտեսությունը՝ նպաստելով մարզում բացի հանքարդյունաբերությունից նաեւ այլ ոլորտների զարգացմանը:

Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանի համոզմամբ՝ կառուցողական, աշխատանքային ու ընկերական մթնոլորտում հնարավոր է հասնել լավագույն արդյունքի, իսկ բիզնեսում հաջողելու համար այդ նախապայմանները պարտադիր են։

 

«Միավորվելով խոշոր ու միջին գործարարներով կկարողանաք մեծացնել շփումների մեր շրջանակը, նոր ծանոթություններ կհաստատենք, ճանաչելիություն ձեռք կբերենք եւ, որ ամենակարեւորն է կունենաք փորձի փոխանակում։ Ակնկալում եմ, որ մասնաճյուղին անդամակցելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր գործարար կարճ ժամանակ անց կզգա «Մանթաշյանցի» ազդեցությունը իր բիզնեսում»–ասել է նա։

«Մանթաշյանց» գործարարների միությունն իր անդամներին տալիս է նեթվորքինգ՝ գործարար կապերի հնարավորություն աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների հայկական ծագումով գործարարների հետ, կրթական պրոեկտներ, որոնք օգնում են գործարարներին զարգանալ ու լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները, օգտակար ու մոտիվացնող ժամանցային ծրագրեր, ինչպես նաեւ ներդրումներ ներգրավվելու կամ ներդրումներ անելու հնարավորություններ։

Նշենք, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Կապան մասնաճյուղը բացվել է Կապանի համայնքապետարանի աջակցությամբ եւ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության «Պորտֆոլիո» ծրագրի շրջանակներում։

 

Marzernews-1

Թեգեր` Մանթաշյանց կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ եւ 4.4% գնաճ
10:09 / 26 սեպտեմբերի 2026
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք
10:37 / 25 սեպտեմբերի 2026
Ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
15:12 / 22 սեպտեմբերի 2026
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
17:16 / 17 սեպտեմբերի 2026
1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու են
15:08 / 17 սեպտեմբերի 2026
Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am