Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի եւ ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հեռակա «մենամարտը»
Regions 20:27 / 03 May 2024

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Մարինա Ղազարյանին՝ հորդորելով նախքան Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալը՝ պահպանել քայլերի հաջորդականությունը։

«Նոյեմբերի 14-ի եւ ապրիլի 30-ի Ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակ, Սյունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանը արդեն երկրորդ անգամ օգտագործելով երկրի բարձրագույն ամբիոնը, խոսում է Սզնակ եւ Դիցմայրի գյուղերի ջրամատակարարման խնդրի մասին՝ գաղափար չունենալով եւ չիմանալով նշյալ խնդիրների լուծմանն ուղղված ո՛չ քայլերի հաջորդականության, ո՛չ առավել եւս իրականացված աշխատանքների մասին:

Ուստի, որպես համայնքի ղեկավար, հարկ եմ համարում տեղեկացնել Մարինա Ղազարյանին, որ մենք լիովին տիրապետում ենք թե՛ քաղաքի, եւ թե՛ 38 գյուղական բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին եւ Ձեր կողմից դրանց մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն բնավ չենք տեսնում։ Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական եւ իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել եւ խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց եւ դրանում հավաստիանալուց հետո միայն պատասխանատվության սլաքները ուղղել Տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Ի գիտություն ԱԺ պատգամավորին եւ մնացած հետաքրքրվող անձանց՝ ստիպված եմ քայլ առ քայլ ներկայացնել խնդրի լուծման իրական պատկերը.

Հաշվի առնելով սահմանամերձ եւ սահմանամերձ դարձած բնակավայրերի ռազմավարական նշանակությունը, կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը եւ գյուղապահպանության խնդիրը` դեռեւս 2022 թվականին Կապանի համայնքապետարանը նախաձեռնել է Դիցմայրի եւ Սզնակ գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման եւ Սյունիք, Դիցմայրի, Սզնակ, Բարգուշատ գյուղերի ոռոգման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների ավարտից հետո Կապան համայնքի ավագանին 2023 թվականի նոյեմբերի 22-ի N 123-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտերին, այդ թվում՝ վերոնշյալ գյուղերի ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի կառուցման ծրագրերին։

Համայնքապետարանը ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված ժամկետներում եւ կարգով՝ ավագանու կողմից հավանության արժանացած ծրագրերը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացնելու նպատակով։

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի՝ ծրագրերը ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը՝ մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 15-ը։ Սակայն, մինչ օրս, համայնքապետարանը ծրագրերի վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի եզրակացություն չի ստացել: Այսինքն՝ սահմանված ժամկետները չեն պահպանվել:

Հետեւաբար, եթե իսկապես ցանկանում եք համայնքային նշանակության որեւէ խնդրի լուծմանը աջակցել, ապա ցուցաբերեք կառուցողական եւ առարկայական մոտեցում, հակառակ դեպքում ձեր կողմից Ազգային ժողովում մեր խնդիրները բարձրաձայնելու կարիքը մենք բացարձակապես չունենք:

Հ․Գ․ Հորդորում ենք, այսուհետ պահպանել քայլերի հաջորդականությունը, չկրկնել Սզնակ գյուղի օրինակը եւ խնդրի մասին տեղեկատվություն ստանալու գրությունները համայնքապետարան ուղարկել նախքան Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալը»,-գրել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Իր հերթին պատգամավոր Մարինա Ղազարյանը պատասխանել է Գեւորգ Փարսյանին՝ կրկին ֆեյսբուքով։ Տիկին Ղազարյանի հավաստմամբ՝  լինելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ մշտապես կարեւորել է  համայնքային խնդիրների բարձրաձայնումը։

«Յուրաքանչյուր սյունեցու առօրյա խնդիրներին արագ եւ արդյունավետ կերպով լուծում տալու հարցը իմ ուշադրության կենտրոնում է եւ այդպես էլ շարունակվելու է։ Այսօր Կապանի համայնքապետը կրկին դրսեւորելով ապակառուցողական վարքագիծ, Կապան քաղաքից դուրս գտնվող բնակավայրերի խնդիրները արագ լուծելու փոխարեն, որոշել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին խորհուրդ տալ ԱԺ ամբիոնը  «Պոպուլիստական եւ իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել»։ Պարոն համայնքապետը նշում է, թե իբր խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց եւ դրանում հավաստիանալուց հետո միայն պատասխանատվության սլաքները պետք է ուղղել համայնքային իշխանություններին։

Ցանկանում եմ հստակ եւ միանշանակ ընդգծել, որ իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ցանկացած խնդիր համակողմանի ուսումնասիրել եմ եւ դրանում հավաստիանալուց հետո եմ միայն հրապարակային խոսքով հանդես եկել։ Հարգելի՜ սյունեցիներ, հատկանշական է, որ եւ՜ Սզնակ գյուղի, եւ՜ համայնքային լիազորությունների շրջանակում առկա այլ հարցերով, գրությամբ դեռեւս նախորդ տարի էի դիմել Կապանի համայնքապետին, սակայն վերջինս խախտելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  օրենքի 6֊-րդ հոդվածի 2-֊րդ մասի կարգավորումները, չի բարեհաճել անգամ պատասխանել իմ գրություններին եւ նման պայմաններում անգամ, փաստորեն, համայնքապետը հորդորում է ինձ` ցուցաբերել «կառուցողական մոտեցում», բացի այդ, նշում է, որ հակառակ դեպքում իմ կողմից Ազգային ժողովում խնդիրները բարձրաձայնելու կարիքը «մենք բացարձակապես չունենք» ։

 Հետաքրքիր է, թե համայնքապետը «մենք » ասելով ու՞մ նկատի ուներ։ Այս համատեքստում ցանկանում եմ Կապանի համայնքապետի համար վկայակոչել Սահմանադրության 94-֊րդ հոդվածը` պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ « Մենք»-֊ի շրջանակներում իմ եւ Կապան համայնքի շատ բնակիչների համար փաստ է, որ Կապան քաղաքից դուրս գտնվող գյուղերի բնակիչները կենսական նշանակության խնդիրների լուծման կարիք ունեն, իսկ այդ խնդիրների լուծման համար Կապանի համայնքապետը պետք է կատարի իր լիազորությունները, ոչ թե դրանք սահմանափակի միայն 2022 թվականին Դիցմայրի եւ Սզնակ գյուղերի ջրամատակարարման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացով։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է Մարինա Ղազարյանը։

 

Marzernews-1

Tags Մարինա Ղազարյան Գեւորգ Փարսյան Կապան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Նորոգվում են Գյումրիի ճանապարհները
11:09 / 26 September 2026
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
17:37 / 17 September 2026
Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին
17:32 / 17 September 2026
Calendar
May 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« April
June »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am