«Վարկանիշ» ընկերությունը ամփոփել է «Կոչումը՝ կին․ոսկե կոդ-2024» մրցանակաբաշխության արդյունքները։ Այն նվիրված է հայրենիքում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ կանանց, ովքեր շնորհիվ ստեղծագործական մոտեցումների, ձգտման և արարման՝ կյանքի են կոչել բազմաթիվ գաղափարներ։ Մասնավորապես մրցանակի արժանացած կանայք ստեղծել են հայկական բրենդներ՝ ճանաչելի դարձնելով հայկական պրեմիում դասի արտադրանքը հայրենիքի սահմաններից դուրս, տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները։
Այս անգամ մրցանակի արժանացավ «Armine Avetyan's Design Studio»-ի հիմնադիր, կապանցի նկարիչ-դիզայներ Արմինե Ավետյանը։
«Շնորհակալ եմ Հանրային Վարկանիշին «Կոչումը Կին Ոսկե Կոդ 2024» մրցանակին արժանանալու համար Իմ սիրելի Կապան, սա նաև քո մրցանակն է, քանզի իմ սերը քո հանդեպ ինձ ստիպում է արարել, ստեղծագործել, երազել քո վաղվա պայծառ, խաղաղ եվ բարեկեցիկ ապագայի համար»,-հանդիսավոր արարողությանը նշել է Արմինե Ավետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Marzer.am-ը շնորհավորում է Արմինե Ավետյանին՝ մաղթելով նորանոր ստեղածագործական բարձունքներ։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Comments